20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամեն ինչ կորած չի /վիդեո/

Սեպտեմբերի 12-ին ազատամարտիկների հերթական համահավաքին ելույթ ունեցավ նաև Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը. ՛՛Ազատամարտիկների այս վերջին հանրահավաքների ընթացքում հնչած ելույթներն ինձ և շատերին համոզում են, որ ամեն ինչ, բարեբախտաբար կորած չէ:

Ուրախությամբ եմ հիշում, երբ ութսունութին այստեղ համախմբվում էինք՝ բոլորովին չմտածելով, որ այդ նույն ժամանակից միավորվում, համախմբվում են, որպեսզի մեր դրախտավայար երկիր Հայաստանը ոչ միայն դարձնեն իրենց բանդաների վայրի կամայականությունների փորձադաշտը, այլ ինչպես վերջին ամիսների մի քանի դեպքեր ապացուցեցին, մեր հայրենիքը դարձնեն հայ մարդկանց որսատեղի, որից հետո պարգևատրվեն պարգևներով և միլիոնավոր դոլլարներով՛՛:

Նրա խոսքերով՝ աղետալի է երկրի ընթացքը, և այդպես շարունակվելու պարագայում հեռու չէ այն օրը, երբ ազգը կանգնելու է կոտրած տաշտակի առջև: 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ