31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարմազանովը հավատում է վարչապետին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հավատում է ոչ թե Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությանը, այլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ հնարավոր է առանց տվյալ անձի ներկայության կամ համաձայնության օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել։ ՛՛Պարոն վարչապետը դիմել է դատական ատյաններին, խնդիրը գտնվում է դատական և իրավական տիրութում, այնտեղ մեկնաբանելու բան չունեմ։ Դատարանը կորոշի, բայց ես հավատում եմ […]

ՀՀԿ-ն կլոնների կուսակցություն չէ, բյուջեն էլ չեն լափել. Աշոտյան /վիդեո/

Արդյո՞ք Վերահսկիչ պալատի  հաշվետվությունից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձությունները նշանակում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի թեւերի միջեւ ընթացող պայքարի հետեւանք, հարցին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը նախ ասաց, որ կոռեկտ չի համարում կուսակցությունում կայանալիք քննարկումից առաջ տեսակետ ասել, այն էլ կառավարության շենքում: Նա խոստացավ իր […]

Իրավունք չունեմ չհավատալ Կիպրոսի դատախազին. ՍԴ նախագահ

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անվան շուրջ ծագահծ օֆշորային սկանդալին: ՍԴ նախագահը նախ նշեց, որ պետք է դիմել իրավական խորհրդատուներին . “Այդ հարցի մասնագետը ես չեմ, չեմ կարող ասել, քանի որ թեմայով չեմ զբաղվել, ես իրավունք չունեմ կարծիք հայտնել […]

Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել. Սերժ Սարգսյան

Հայաստանի և ՀՀ իշխանությունների համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է նախագահել Եվրոպայի խորհրդում: Այս մասին հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած ՛՛Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում՛՛ համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով ՀՀ նախագահի ուղերձը: ՛՛Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում մենք նախաձեռնեցինք այս խորհրդաժողովի […]

Իմ մասին սուտ և կեղծիք չտարածեն, թե չէ ստիպված կլինեմ իրենց մասին ճշմարտությունն ասել. Շարմազանով /վիդեո/

՛՛Չգիտեմ՝ ում կողմից է, ոնց է` ինչ է: Պատվիրողների համար մեծ պատիվ կլինի, որ ձեզ հետ միասին անդրադառնանք և մեկնաբանենք իրենց մտքի տխուր փայլատակումները՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով վերջերս որոշ լրատվամիջոցներում իր դեմ հրապարակումների “սեւ շքերթի” մասին հարցին:   ՛՛Պարզապաես բարեկամական խորհուրդ կտամ պատվիրատուներին՝ իրենք թող […]

ՎՊ-ի “անհանգստությունը” եւ էկոնոմիկայի նախարարի պատասխանը

Հայաստանի էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը  անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ սկսեց աղմուկ բարձրացրած հանրային զուգարաններից: Նախարարը հերքեց, որ դրանք չեն աշխատում: Մյուս հարցը զբոսաշրջության ոլորտն է, քանի որ ՎՊ-ն գտնում է, որ նախարարությունը պետք է ստուգումներ անցկացնի: “Ռիսկերի վրա հիմնված ստուգումները”, անընդհատ ստուգումները ըստ Ավանեսյանի լավ բան չէ, եւ այդ իսկ պատճառով նախարարությունը առաջնորդվել է […]

Եգիպտոսում լրագրող է զոհվել. մեկ այլ լրագրողի ծեծել եւ բռնաբարել են /վիդեո/

Եգիպտոսում զանգվածային անկարգությունների արդյունքում տեղի լրագրողներից մեկն է զոհվել, ԶԼՄ-ների եւս 7 աշխատակիցներ` տարբեր երկրներից տուժել են: Այս մասին տեղեկացնում է “omsk.rfn.ru”-ն` հղում անելով Լրագրողների պաշտպանության կոմիտեի այսօր հրապարակած տվյալները: Տուժածների թվում է նաեւ 22-ամյա կին լրագրողը Դանիայից, որին ծեծել եւ բռնաբարել են ցուցարարները: Նման դեպքերի հաճախակի դառնալը գրավել է ՄԱԿ-ի ուշադրությունը: Տխուր լուրը մեկնաբանել […]

Կառավարությունում “պիկ” է

Այսօր առավոտվանից կես ժամը մեկ պարբերականությամբ կառավարության մամուլի կենտրոնում Վերահսկիչ պալատի հաշվետվությանն են անդրադառանալու էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը , ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կառավարության մամուլի սրահում լրագրողների պիկ է, նույնիսկ մեկ լրատվամիջոցից երկու լրագրող է ներկայացել: Հարցերը շատ-շատ են, ժամանակը` քիչ : Յուրաքանչյուր նախարարի հատկացվել […]

Տարածաշրջանում երկխոսության անհրաժեշտություն կա. Նալբանդյան

Երեւանում անցկացվող ՀՀ նախագահության շրջանակներում հուլիսի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՛՛Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում՛՛ համաեվրոպական խորհրդաժողովին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես գալով ողջույնի խոսքով` մասնավորապես նշեց.  ՛՛Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանն առաջին անգամ ստանձնեց նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս կարևոր առաքելությունը մենք առաջին հերթին դիտարկում ենք իբրև հավելյալ հնարավորություն […]

ԵԱՀԿ ղեկավար մարմիններում առաջին անգամ ադրբեջանցի պատգամավոր է ընտրվել

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրություններին առաջին անգամ մասնակցել է նաեւ ադրբեջանական պատվիրակության անդամ` Ազայ Գուլիեւը, տեղեկացնում է “APA”-ն: Գաղտնի քվեարկության արդյունքում Գուլիեւն ընտրվել է ԵԽԽՎ Բյուրոյի անդամ: Նրա հետ մրցակցել է  Խորհրդարանական Վեհաժողովում ՌԴ Խորհրդի պատվիրակության ղեկավար, գեներալ Վլադիմիր Կուլակովը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված