07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կտան Կարեն Կարապետյանին. Հրապարակ

Ինչպես տեղեկացնում են թերթի իշ­խանական աղբյուրնե­րը, դեռ երեք ամիս առաջ ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում Սերժ Սարգսյանը ոչ բաց տեքստով, սակայն լիովին հասկանալի ասել է, որ պետք չէ բացառել ՀՀ անդամակցու­թյունը Մաքսային միությանը: Ավելին’ հենց այդ օրերին արդեն իսկ հասկանալի էր, որ ՛՛վերազգային՛՛ այդ մարմնի’ Մաքսային, հա­մապատասխանաբար’ Եվրասիական միու­թյան հետ տնտեսական հարաբերությունների կուրատորը լինելու է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարա­պետյանը, որը, որպես ռուսական կողմնորոշման գործիչ, հնարավոր է զբաղեցնի հայաստանյան կառույցի ղեկավարի պաշտոնը:

Առավել մանրամասն կադրային տեղաշարժե­րը կուրվագծվեն հոկտեմբերին սկսվելիք Մաքսային միությանն անդամակցության շուրջ բանակցությունների ավարտից հետո միայն: Այն ժամանակ էլ կորոշվի, թե պարտա­կանությունների ու լիազորությունների ինչ շր­ջանակ է այն ընդգրկելու: Որոշ գնահատա­կաններով’ կառույցը ՛՛բավականին տպավորիչ՛՛ է լինելու, որովհետեւ, ինչպես ՄՄ-ն, այն­պես էլ Եվրասիական միությունն ունենալու է իր նախարարությունները, հանձնակատարը, կոմիտեները:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ