01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը

Թուրքական լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են նախօրեին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, փոխանցում է ermenihaber.am-ը: Մի շարք պարբերականներ հանդիպումը գնահատում են դրական շեշտադրությամբ: Օրինակ` “Միլլիեթ” օրաթերթը Վիեննայում կայացած հանդիպումը գնահատում է խաղաղության հասնելու ճանապարհին կատարված կարեւոր քայլ` Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից: “Սաբահ” պարբերականն էլ գրել է, որ այս անգամ […]

ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման վերաբերյալ

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր նշանակություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։ Կարծում ենք, որ կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը և կծառայի նրա անշրջելիության ապահովմանը։  Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է […]

“Ժողովրդի տանձին չի … “

Facebook-յան օգտատեր Արտյոմ Խաչատրյանը իր հանրագրում անդրադարձել է այսօրվա ՀԱԿ համակարգողի ասուլիսին, որտեղ վերջինս խոսել է ”թավշյա հեղափոխության” մասին:  ”Զուրաբյան Լյովիկն էսօր էլի խոսել է հեղափոխությունից, այս անգամ` թավշյա: Նա ասել է, թե կոռուպցիա կա, ”Համատարած և համակարգված կոռուպցիա” վերտառությամբ գրավոր հարցապնդում է ներկայացրել երկրում առկա համատարած կոռուպցիայի վերաբերյալ։ Թվարկել է բոլոր կոռուպցիոներներին, դժգոհել մնացած ամեն […]

ԲՀԿ-ը` կառավարության ինքնահրկիզման գաղափարից /վիդեո/

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դեմ է, որ կառավարությունը ինքնահրկիզվի, ինչն այսօր առաջարկեց ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը: ”Ես ողջունում եմ գեղարվեստական ձևակերպումը պարոն Զուրաբյանի, բաց ես կուզի, որ վերջ ի վերջո մենք քաղաքական դաշտում բարեփոխումներ իրականացնեինք: Բանը չհասներ, որ իրենք իրենց հրկիզեին”,-ասաց Ուրիխանյանը: Շարունակությունը` տեսանյութում:

Նախագահն ընդունել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակաո Մակինոյին: Հանրապետության Նախագահը բարձրաստիճան հյուրին խնդրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին փոխանցել իր ուղերձ-նամակը, որում Նախագահը վերահաստատել է հայ-ճապոնական հարաբերություններն այսուհետ ևս համակողմանիորեն զարգացնելու և որակական նոր մակարդակ տեղափոխելու Հայաստանի պատրաստակամությունը: Ուղերձում Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցած երկու տասնամյակում փոխվստահելի գործընկերության […]

Ոչինչ չասող հանդիպում էր. Կ Մանոյան

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը` ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ այն ամեն դեպքում դրական էր: «Գործընթացները վկայում են տեղաշարժերի մասին, սակայն այդ հանդիպումը ոչինչ չասող հանդիպում էր: Հանդիպումը եթե չլինի, լարվածությունը ուժեղ կլինի, եթե հանդիպումը լինի,ապա լարվածությունը նվազում […]

Հնչում են պատասխաններ ջղագրգիռ վարչապետից /վիդեո/

Այսօր լրագրողները ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ինչպես ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը ևս կարող է պահանջել կառավարության հրաժարականը: Ուրիխանյանը նշեց, որ այսօր կառավարության հրաժարականի մասին խոսում են Հայաստանը լքող քաղաքացիները, և դրա մասին խոսում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ ԲՀԿ-ը բազմիցս է հարցադրումներ ուղղել կառավարությանն ու ստացել ոչ հստակ պատասխաններ: ”Երբ […]

Կրկին արտահե՞րթ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի բացառում, որ ԱԺ-ի չորս խմբակցությունները կենսաթաշակային կուտակային պարտադիր համակարգի հետ կապված ևս մեկ արտահերթ նիստ նախաձեռնելու առաջարկ կանեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զուրաբյանը: ՛՛Շատ հարավոր է, կախված է շարժման ուժգնությունից՛՛,-նշեց Զուրաբյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ևս ասուլիսում չբացառեց արտահերթ նիստ հրավիրելը:  Նրա խոսքով՝ այն, […]

Թավշյա հեղափոխություն. ՀԱԿ-ում զգում են՝ պահը հասունանում է

Երկարատեւ լռությունից, պարզաբանումներից հետո՝ ով է ՛՛թռել՛՛ ով մնացել հզոր ընդդիմադիր շարժումից կուսակցություն դարձած ՀԱԿ-ում ակտիվանում են: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր ասուլիս է հրավիրել: Ճշգրտել է, թե վերջին համապետական ու ՏԻՄ ընտրությունները, որոնք կեղծված է համարում,  խորը հիասթափություն են առաջացրել ժողովրդի մեջ ու դրանով է պայմանավորված նաև, որ իրենք այս պահին հանրահավաքներ […]

Սպասվում է, որ Դավութօղլուն կմեկնի Երևան. Zaman

Հայաստանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին  հրավիրել է  մասնացկելու  դեկտեմբերի 12-ին Երևանում  կայանալիք ՛՛Սևծովյան  տնտեսական համագործակցություն՛՛  կազմակերպության  (ՍՏԾՀ) ժողովին: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:  Ըստ թուրքական ՛՛Զաման՛՛ պարբերականի՝  հայկականկողմը,  հրավերներ  ուղարկելով Սևծովյան տնտեսականհամագործակցության անդամ երկրներիարտգործնախարարներին, հայտնել է, որ ուրախկլինի Դավութօղլուին  հյուրընկալել կազմակերպության երևանայան հանդիպմանժամանակ: Հայտնի է դարձել, որ Հայաստանից պաշտոնական հրավեր ստանալուց հետո Դավութօղլունայցելությունը նպատակահարմար է համարել, սակայն վերջնական որոշումը կկայացնի՝ ելնելով Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքից:  Թերթը գրում է, որ երեկ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որոշում էր կայացվել շարունակել երկխոսությունը, ինչից հետոսպասվում է, որ Դավութօղլուն կայցելի Հայաստան: Նշվում է նաև, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի Շվեյցարիա այցիցհետո Հարավային Կովկասում  դիվանագիտական  անցուդարձը թափ է ստացել:.Դավութօղլուն Բեռնում  խնդրել էր միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներըհաղթահարելու հարցում՝  հայտնելով, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանիհետ իր հարաբերությունները: Սակայն պահանջ է առաջ քաշել, ըստ որի, Հայաստանը պետք է հրաժարվի Ղարաբաղի  հարակիցմի շարք շրջաններից: ՛՛Համոզեք Հայաստանիիշխանություններին, մենք էլ սահամանը կբացենք՛՛,- հայտնել էր Թուրքիայի արտգործնախարարը: Թուրքական  աղբյուրը հայտնում է, որ ըստ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաների, Թուրքիան Ճանաչումը է ՀՀ-ն, պարզապես 2 երկրների միջևդիվանագիտական  հարաբերություններ չկան: Նախագահ Գյուլն էլ այցելել է Հայաստան: Դավութօղլուի չգնալու համար որևէ պատճառ չկա:Սակայն այդ այցելությունը կախված է զարգացումներից:Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Ռուսաստանև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև Թուրքիա-Հայաստան, Բաքու-Երևան հարեբերությունները: Թերթը, հիշեցնելով, որ 2009 թվականին ՍՏԾՀ շրջանակներում այդ ժամանակվա Թուրքիայիարտգործնախարար Ալի Բաբաջանն այցելել է Հայաստան, իսկ հայ պաշտոնակիցն էլ Թուրքիա,  նշել է,  որ եթե  Դավութօղլուն Հայաստան չայցելի, ապա որպեսպատճառաբանություն կբերվի Գերմանիայի նախագահի Թուրքիա կատարելիք այցելությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված