03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդ է` թող 1 ամիս լինի նախագահ. Սուքիաս Ավետիսյան

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը չի մասնակցելու ոչ իշխանական խմբակցությունների պահանջած հանձնաժողովի արտահերթ նիստին:

”Հաստատ չեմ գանլու, ես որևիցե հիմնավոր բան չեմ տեսնում հանձնաժողովի նիստ հրավիրելու, անցկացնելու և ինչ-որ հարց քննարկելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը:

Նա հիշեցրեց, որ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն ավարտվել է, հետևաբար արտահերթ նիստ գումարելու կարիք էլ չի տեսնում: ”Իսկ եթե որևէ մեկը որևէ խնդիր ունի հաշվիչ հանձնաժողովի ձայների հաշվման հետ կապված, թող օրենքով սահմանված կարգով ում ուզում են` դիմեն, ինչ կապ ունի հաշվիչ հանձնաժողովը դրա հետ”,-հավելեց հանձնաժողովի նախագահը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ ընդդիմադիրները ցանկանում են նիստին չմասնակցելու դեպքում պաշտոնանկ անել Ավետիսյանին, պատասխանեց.  ”Եթե որևիցե մեկը ցանկություն ունի արձակուրդի այս մեկ ամսվա ընթացքում հաշվիչ հանձնաժողովի նախագահ լինելու, դա իրենց խնդիրն է, եթե այլ պաշտոն կյանքի մեջ չի տեսել, թող մեկ ամիս լինի հաշվիչ հանձնաժողովի նախագահ, մարդ է` ինչ է եղել որ”:

Սուքիաս Ավետիսյանը շեշտեց, որ հաշվիչ հանձնաժողովը ժամանակավոր է, և յուրաքանչյուր նստաշրջանից առաջ կազմը քննարկվում է ու ձևավորվում:

Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին, որ Սուքիաս Ավետիսյանը միայնակ է հաշվել քվեարկության ձայներն, ապա նա ընդգծեց, որ Արայիկ Հովհաննիսյանն ու Իշխան Խաչատրյանն էլ տեղից նստած են հաշվել ձայները, ինքը կանգնած է հաշվել:

”Եթե մենակ էլ լինեի, սխալ հաշվեի, թող ասեին, որ սխալ եմ հաշվել, այսինչ պատգամավորը դահլիճում չի եղել ու նրա ձայնը հաշվել է, բայց այդպիսի բան չի եղել”,-եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՌԴ-ի հետ մի շարք համաձայնագրերի քվեարկության ժամանակ Զարուհի Փոստանջյանը հավաքել էր քվեարկության քարտերը, և քվեարկությունը կատարվեց ձեռք բարձրացնելով: Ըննդիմադիրները պնդում են, որ հանձնաժողվի անդամներից միայն Սուքիաս Ավետիսյանն է հաշվել ձայները և քվեարկություն չի կարեղ վավեր համարվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ