03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հաաստանի տնտեսության հետ կապված ամեն ինչ հանձնված է Կրեմլին. Դավիթ Շահնազարյան

“Համաձայնություն” կենտրոնի տնօրեն, քաղաաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումները տրամաբանական շարունակությունն են սեպտեմբերի 3-ի հայտարարության.”Սեպտեմբերի 3-ից սկսած դարձել ենք  ռուսական կայսրության մաս և հիմա քայլում ենք այդ ամենի իրավակն ճանապարհով”

Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ ,երեկ Մոսկվայում ստորագրվել է  երկրորդ հակասահմանադրական փաստաթուղթը: Որպես առաջին պայմանագիր նա դիտարկում է` գազային համաձայնագիրը:

“Հայաստանի իշխանությունները որպես այդպիսին գոյություն չունեն եւ ներկայացնում են ռուսական կայսրության իշխանությունների շահերը, ավելին՝ նրանց ներկայացուցիչներն են Հայաստանում։ Արտաքին քաղաքական բոլոր կարեւոր որոշումները, անվտանգության հետ կապված բոլոր կարեւոր որոշումները, Հաաստանի տնտեսության հետ կապված ամեն ինչ հանձնված է Կրեմլին, որի խնդիրն է ընդլայնել իր ազդեցությունը ինտեգրացիոն ծրագրերով”,- նկատեց Դավիթ Շահնազարյանը։

Քաղաքական գործիչը 2013-ի փակումը կապում է հասարակության մեծ մասի մոտ նկատելի բարոյահոգեբանական ճգնաժամի հետ :

“Ուզում եմ նշել, որ ամենաստորացուցիչ ստրկությունը դա ինքնակամ ստրկությունն է, բայց այդ ինքնակամությունը վերաբերում է Հայաստանի այսպես կոչված իշխանություններին, խորհրդարանում ներկայացված քաղաքական համակարգի ներկայացուցիչներին, բացառությամբ մի քանի պատգամավորների եւ ըստ էության որեւէ դրական գործընթաց, դրական իրադարձություն սեպտեմբերի 3-ից այս կողմ Հայաստանում տեղի չի ունեցել։ Թերեւս մեկ բացառություն, Հայաստանը տվեց իր համաձայնությունը մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ գործընթացներ իրականացնելու ծրագրին “,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ