03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Թոփ 13 ձախողում” Արամ Մանուկյան

Այսօր, դեկտեմբերի 25-ին ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ամփոփեց անցած`  2013 թվականը: Ընդդիմադիր գործիչը  առանձնացրեց` թոփ  13 ձախողում:

Մանուկյանը ձախողումներն սկսեց ՏԻՄ եւ նախագահական ընտրությունների խայտառակ արդյունքներից, ապա անդրադարձավ տաքսիստների հետ կապված զարգացումներին: Ձախողումների թվում էր` անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին:

 “Հաջորդը թոփ առումով գազի գինն է եւ “ՀայՌուսգազարդի” 20 տոկոսի օտարումը: Դա ամենամեծ քյալլագյոզությունն էր: Ես հակված եմ կարծելու, որ սա լուրջ քրեական գործ է եւ դեռ շատ ջուր է քաշելու”,- նկատեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի կողմից տարվա լավագույն սկանդալների շարքում է վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային պատմությունն է, որը ցնցեց ամբողջ աշխարհը եւ առայսօր կախված է օդում. ” Հայաստանում համատարած կոռուպցիան է, որը քայքայում է մեր երկիրը, որի արդյունքում մեր երկիրը ցեց ընկած, կարկատված տեսք ունի: Արտաքին ձախողումներից, ինչպես ասացի, սեպտեմբերի 3-ի հայտարարությունն էր, Ռուսաստանի հետ հարաբերությունները բերելով այն վիճակի, որ այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունները ամենավատն են, քան երբեւէ եղել են եւ Իրանի հետ հարաբերությունների խզումը»,- նշեց  Արամ Մանուկյանը:

Խոսելով վերջին “քյալլագյոզություններից”, նա ասաց, որ դա հայոց լեզվի նկատամբ խայտառակ վերաբերմունք կա, որն արտահայտվում  է նաեւ ԿԳ նախարարի ելույթներում:

Որպես 2013-ի հաջողություն, Արամ Մանուկյանն առանձնացրեց ԱԺ-ում չորս խմբակցությունների համատեղ աշխատանքը, որի արդյունքում առաջին անգամ թույլ չեն տվել, որ իշխանությունն իր քվեարկությունն անցկացնի: ՀՀՇ նախագահը հաջողություն է համարում նաեւ լրագրողների ակցիան ԱԺ-ում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ