14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չի ցանկանում խոսել քաղաքական դիակ Քոչարյանից

Քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը իրեն չի համարում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդը: “Ես էլ եմ լսել այդ մասին, հաճախ ես էլ եմ այս կամ այն մարդուն, քաղաքական գործչին նույնացնում այս կամ այն նախագահի հետ, բայց հավաստիացնում եմ, Հայաստանի երեք նախագահներին ես ոչինչ պարտական չեմ,  եւ նրանք ոչինչ էլ չեն արել ինձ համար”,-Henaran.am-ի […]

Ավտոբուսի սրահում արյան լճակներ էին գոյացել

”Մեր գլխովն անցածի շատ առանձին դրվագներ աստիճանաբար ծածկվում են մշուշով ու մոռացության մատնվում: Այդպիսի դրվագներից է Վոսկեպարի միլիցիայի ջոկատի մարտիկների վրա Ադրբեջանում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի ստորաբաժանման կողմից գործված հանցավոր դարանակալ հարձակման ողբերգական միջադեպը: Հայ միլիցիոներներին գյուղ տեղափոխող ավտոբուսը խաչաձև կրակի տակ ընկավ լեռնային ճանապարհի ոլորանում՝ ջոկատի անձնակազմի մեծ մասը զոհվեց, իսկ սակավաթիվ ողջ մնացածներին […]

Ի՞նչը կմիավորի ԱԺ չորս ոչ կոալիցիոն ուժերին

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վաղը դեկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից օբյեկտիվ ակնկալիքներ ունի.”Ես ակնլալում եմ, որ հասարակությունը ակտիվ կմասնակցի, որովհետև խնդիրը բոլորիս է վերաբերվում և մենք տեսնում ենք, որ անընդհատ նորանոր խնդիրներ են մեր առջև ծառանում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Քաղաքական գործչի դիտարկմամբ ժողովուրդը գնալով հասկանում է, որ ինքը պիտի լինի պահանջատերը […]

Թույլ չենք տալու և չենք հանդուրժելու. Զ. Փոստանջյան

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար զարուհի Փոստանջյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ 2014 թվականի մեր առաջին միասնական հանրահավաքը, որի հասարակական մեծ ճնշումն ի վերջո հանգեցնելու է հաղթական ավարտի։ Այսօր իշխանության լծակներից օգտվողներն արդեն բացահայտ ու պարտադրանքով են մտնում յուրաքանչյուր աշխատող երիտասարդի ու նրա ընտանիքի գրպանը, և դրա նպատակներից մեկն էլ հուսալքության առաջացման […]

Վարդան Ղուկասյանի գրասենյակից` ”Հուդայի ձագերին”

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է  տարածել` մեկնաբանելով վերջին օրերին Ղուկասյանի անվան շուրջ պտտվող լուրերը: ”Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշ ԶԼՄ-ների կողմից հորինվում և շրջանառության մեջ են դրվում Վարդան Ղուկասյանի անձին և ընտանիքին առնչվող բացահայտ սուտ տեղեկություններ: Ստից նոր ստեր թխելը, դրանցով սնվելը, հասարակությանն ապակողմնորոշելը, շառով տալը դարձել է ”վճարովի” աշխատանք, որը, […]

Սահակաշվիլիի աշխատակազմին մեղադրում են ապօրինաբար բնական գազ օգտագործելու մեջ

Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի աշխատակազմին մեղադրել է ապօրինաբար բնական գազ օգտագործելու համար, գրում է gazeta.ru-: Նա ասել է, որ Թբիլիսիում նախագահական նստավայրի մի մասն անօրինական, գազի հաշվիչը շրջանցելու հաշվին բնական գազ է օգտագործել։ Փոխնախարարը նշել է, որ մեծ քանակությամբ գազ է օգտագործվել։ “Մեր տվյալներով՝ վարչակազմը մեկ ամսում […]

Ռադայում կրկին ծեծել են իրար /վիդեո/

Այսօր Ուկրաինայի գերագույն Ռադայում 2014-ի բյուջեի օրինագծի ընդունումից հետո կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է korrespondent.net-ը: Ծեծկռտուքի արդյունքում տուժել է “Батькiвщина” կուսակցության պատգամավոր Ստեփան Կուբիվը: Հիշեցնենք, որ չնայած ընդդիմության դիմադրությանն ու կոչերին, Ուկրաինայի Ռադան ամբողջությամբ ընդունեց 2014-ի բյուջեի օրինագիծը:

Ռոբերտ Քոչարյանը արձագանքում է Մովսիսյանին ու Աշոտյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նոր հայտարարություն է տարածել: ”Մենք շնորհակալ ենք Արմեն Մովսիսյանին՝  ”Գույք պարտքի դիմաց”  գործարքի մանրամասների համար և կցանկանայինք ամբողջացնել դրանք հավելյալ տեղեկատվությամբ:  Գույքի փոխանցմամբ պարտքի խնդիրը լուծելու գաղափարը գալիս էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից: Սակայն ”Գույք պարտքի դիմաց”  համաձայնագրի բանակցությունները վարվում էին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի համանախագահներն այն տարիներին Սերժ […]

Վստահության դիֆիցիտ

”Մինչ Ադրբեջանի տարբեր շրջանակներից ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին հայտարարությունները կրկին ակտիվանում են, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իտալական ԶԼՄ-ի հետ զրույցում խոսել է այն անհրաժեշտ քայլերի մասին, որոնք տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն կապահովեն: Վերջին շրջանում, ուղղակի և անուղղակի ձևով ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհելու կարգավորելու մասին ակնարկել են Ադրբեջանի ռազմա-քաղաքական էլիտայի գրեթե […]

Կատալոնցիները շարունակում են անկախություն պահանջել

Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Իսպանիայից անկախանալու համար հանրաքվե անցկացնելուն, փոխանցում է EFE գործակալությունը: Մադրիդ փաստաթուղթ է ուղարկվել, որով կատալոնցիները պահանջում են ճանաչել իրենց անկախությունը: Հարկ է նշել, որ ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հռչակագիր էր ընդունել, որով Կատալոնիան ինքնիշխան սուբյեկտ էին ճանաչել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված