22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավտոբուսի սրահում արյան լճակներ էին գոյացել

”Մեր գլխովն անցածի շատ առանձին դրվագներ աստիճանաբար ծածկվում են մշուշով ու մոռացության մատնվում: Այդպիսի դրվագներից է Վոսկեպարի միլիցիայի ջոկատի մարտիկների վրա Ադրբեջանում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի ստորաբաժանման կողմից գործված հանցավոր դարանակալ հարձակման ողբերգական միջադեպը:

Հայ միլիցիոներներին գյուղ տեղափոխող ավտոբուսը խաչաձև կրակի տակ ընկավ լեռնային ճանապարհի ոլորանում՝ ջոկատի անձնակազմի մեծ մասը զոհվեց, իսկ սակավաթիվ ողջ մնացածներին խորհրդային զինվորները իրենց հետ գերի տարան: Եթե չեմ սխալվում, գերի ընկածների մեջ ծանր վիրավոր էլ կար:

Ավելի ուշ գերի ընկածներին հաջողվեց ետ բերել գերությունից: Մեր միլիցիոներները Վոսկեպար էին գնում ոչ թե հարձակվողական հատուկ ռազմական գործողություն իրականացնելու, այլ սովորական պարեկային ծառայության իրենց հերթափոխին հասնելու համար, ինչի մասին տեղի խորհրդային զինվորական հրամանատարությունն, անկասկած, քաջատեղյակ էր:

Ավտոբուսը հրազենային կրակի հեղեղից ուղղակի մաղ էր դարձել, իսկ սրահում արյան լճակներ էին գոյացել: Կատարվածի մեղավորները՝ հրաման տվողներն ու կատարողներն այդպես էլ ի հայտ չեկան, սակայն հստակ էր այլևս, որ պատերազմի դռները բացվել են ու մեզ ուզում են ահաբեկել: Այդ լեռնային կածան-ճանապարհին դարանակալած ահաբեկիչներն ադրբեջանցիները չէին”,-Facebook-յան իր էջում հիշել է ԼՂՀ նախկին ԱԳՆ Արման Մելիքյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ