20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարդան Ղուկասյանի գրասենյակից` ”Հուդայի ձագերին”

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է  տարածել` մեկնաբանելով վերջին օրերին Ղուկասյանի անվան շուրջ պտտվող լուրերը:

”Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշ ԶԼՄ-ների կողմից հորինվում և շրջանառության մեջ են դրվում Վարդան Ղուկասյանի անձին և ընտանիքին առնչվող բացահայտ սուտ տեղեկություններ: Ստից նոր ստեր թխելը, դրանցով սնվելը, հասարակությանն ապակողմնորոշելը, շառով տալը դարձել է ”վճարովի” աշխատանք, որը, ցավոք, մնում է անպատիժ:

Պարզ է դառնում, որ նմանօրինակ շինծու նյութերի տարափը և որոգայթներ լարելը ինչ-որ խմբակների նպատակային և հեռահար պատվերն է:  Ասել և վերստին ասում ենք, որ այս ամենի ետևում, հավանաբար, կանգնած են 2007 թվականին Վարդան Ղուկասյանի նկատմամբ մահափորձն ու 2012 թվականին Կարեն Եսայանի սպանությունն իրականացրած, մինչև կոկորդը արյունի մեջ թաղված մարդասպանները: 

Այդ հանցագործությունները այդպես էլ մնում են չբացահայտված: Իսկ մի քանի ԶԼՄ-ներում տարածվող ինտրիգների հեղինակներն այնքան են սանձարձակվել, որ շարունակում են անտեսել, ճզմել-անցնել բոլոր նորմերն ու օրենքները: Մենք չէինք արձագանքի լրատվական այս ”ակցիաներին”, եթե ակնհայտ չլիներ այս ամենը շոուի վերածելու ոմանց հակումը:  Հուդայի ձագերին մեզ մնում է ասել, որ մեր քարավանը գնում է, իսկ շունը` հաչում”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ