27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մտածում են՝ բանակցությունս ո՞րն ա. եռյակը դեմ չէ

՛՛Կարող են ինչ գնահատականներ, ուզում են, տալ, դա իրենց խնդիրն է, բայց ՛՛Ժառանգությունը՛՛ գործոն է, և լուրջ քաղաքական գործոն է այդ գործընթացներում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ մեկնաբանելով այն հայտարարությունները, թե ՛՛Ժառանգությունն՛՛ այլևս գործոն չէ եռյակում: Պատգամավորը հայտնեց, որ երեկվա դրությամբ դեռ վերջնական օրակարգը չկար ձևավորված: ՛՛Կան չճշտված, համաձայնեցված հարցեր, որոնք […]

՛՛Եթե Հրանտ Վարդանյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին թվում է, որ բիզնեսմեն են, սխալվում են՛՛

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Հայ-թուրքական թեմայով երեք նախագահների ռազմավարության մասին հոդված գրելիս 2007թ-ի դեկտեմբերի 8-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում աչքովս ընավ այս հատվածը՝ կոչ հայոց գործարարներին: Չեմ կարող չտեղադրել այդ հատվածը. ***Մոնղոլների պես, չունենալով բավարար մարդկային և պրոֆեսիոնալ ռեսուրսներ, Հայաստանի մերօրյա խաները ստիպված են երկրի կառավարման հոգսը հիմնականում դնել […]

Ով ուզես, կարող է այդպիսի անբովանդակ կարգախոս ունենալ. ԱԻՄ-ը՝ եռյակից

ԱԻՄ-ից տեղեկացնում են. ՛՛Հոկտեմբերի թփ-ին ԱԻՄ ՆԽ նիստի օրն էր։ 5 հոգի բացակայ էին հիւանդութեան պատճառով, սակայն հեռախօսով հասանելի էին։ Լուրջ վարակ կայ Հայաստանում․ պէտք է զգոյշ լինել։ Օգտակար է քացախաջուրը (2 գդալ քացախ եւ 1 գդալ մեղր 1 բաժակ գոլ ջրին)։ Վաղուայ ՛՛հանրահաւաքի՛՛ նկատմամբ որոշուեց անտարբեր մնալ։ Դրանց ազդարարած ՛՛կարգախօս բանաձեւը՛՛ բանական մարդու համար դիրքորոշում […]

Առաջին նախագահը վրդովեցրել է Օսկանյանին. Իրավունք

՛՛Իրավունքը՛՛ գրում է. ՛՛Ինչպես հայտնի է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյնի միջեւ առաջացած վեճը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքականության: Անցած 2 շաբաթում նրանց հարաբերություններր էլ ավելի են սրվել: Սակայն անհամաձայնություններ են ծագել նաև ԲՀԿ-ի եւ ՀՀՇ-ի (ՀԱԿ-ի) միջեւ այն կապակցությամբ, որ ԼՏՊ-ն առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը կապ […]

Փաստորեն, ԲՀԿ-ը մեկ-մեկ էլ Հայաստանին է օգուտ տալիս. Իրատես de facto

”Իրատես de facto՛՛-ն գրում է. ՛՛Բավականին հետաքրքիր իրավիճակում է տեղի ունենալու Ալիև-Սարգսյան հանդիպումը: Այո, հոկտեմբերի 27-ին: Եվ քանի որ քաղաքականության մեջ մանրուքներ չկան, ապա պետք է կարծել, թե ինչ-որ մեկը ուրիշ մեկին բան է հասկացնում: Եթե հենվենք սպրդած տեղեկության վրա, այն է` Սարգսյանը համաձայնել է երկկողմ, եռակողմ հանդիպումների շարքին, Ալիևը` ոչ, ապա երկուսին էլ, կարծես, ինչ-որ […]

Քոչարյանը պատասխանատվություն է վերցրել Մարտի 1-ի սպանությունների համար. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ամերիկյան դիվանագետները: ՛՛Վիկիլիքսի՛՛ ներկայացմամբ՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այդ օրերին այցելել էր Հայաստան եւ հանդիպումներ ունեցել քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների մասին համապատասխան զեկուցագիր է պատրաստել ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` […]

Արմեն Աշոտյանի մտահոգությունը. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Ի պատասխան ՛՛Ժամա­նակի՛՛ հարցին՛ Հայաստանում կա՞ կառավարման ճգնաժամ, ինչպես հայտա­րարել են ոչ իշխանական ուժերը, Կրթության եւ գիտու­թյան նախարար Արմեն Աշոտյանն ասաց. ՛՛Իմ ինքնավստահ պահվածքը կարող է հուշել, որ նման խնդիի չկա՛՛: Աշոտյանը խուսափեց ՛՛ոտքի վրա՛՛ պատասխանել հար­ցին՝ արդյո՞ք համատարած կոռուպցիան, 33 տոկոսից ավելի աղքատությունն ու օրեցօր ահագնացող արտա­գաղթը կառավարման ճգնա­ժամի արղյունք չեն: […]

Լավ ֆռռացրեց. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ, Աժ ամբիոնից ելույթ ունենալով, դիմեց կառավարության ներկայա­ցուցիչ Վախթանգ Միրում­յանին’ ասելով. ՛՛Դրա մա­սին կխոսենք մի վեց ամիս հետո, երբ կիրառական պրակտիկա կունենաք՛՛: Արսենյանի խոսքը վերաբերում էր կառավարության գործունեությանը, գործելակերպին ու նման ակնար­կով նա, փաստորեն, հայտարարեց, որ վեց ամիս անց այս կառավարությունը շարունակելու է գոյու­թյուն ունենալ, ինչը […]

Սերժ Սարգսյանը տեղյակ է /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին խորհուրդ տվեց չհետեւել իր ընդդիմադիր գործընկերների օրինակին եւ ժողովրդի անունից ելույթներ ունենալ: Նրա խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանը, որպես կուսակցության առաջնորդ տեղյակ է, թե ինչպես են անցնում Ազգային ժողովի նիստերը: Ամեն դեպքում,  ըստ Շարմազանովի,  Հանրապետական խմբակցությունը երբեք չափը չի անցնում եւ մշտապես օգտագործում […]

Բանակցությունների առաջընթացը կախված է Ադրբեջանից /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, հանրապետականները  Ֆրանսիայում  տեղի ունենալիք Սարգսյան-Օլանդ-Ալիեւ հանդիպումից առաջ եւս մեկ անգամ հստակեցրել են  մոտեցումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “Մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, եւ հակամարտությունը պետք է ունենա խաղաղ լուծում”, – նշեց նա: ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի