06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասցրել են մարդուն հացադուլի. ՀՀԿ պատգամավոր /վիդեո/

”Դա ծայրահեղ քայլ է, չնայած նպատակը ազնիվ եմ դիտարկում, բայց կուզեի, որ այդ ծայրահեղության չհասցվեր՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՛՛Ժառանգության՛՛ խոսնակ Դավիթ Սանասարյանի հացադուլ անելու քայլը կբերի արդյունքի: Հիշեցնենք, որ Սանասարյանը ԵԱՀԿ գրասենյակի դիմաց հացադուլ է սկսել՝ պահանջելով վերադարձնել հայ օդաչուների դիակները, ովքեր եղել են խոցված […]

Նախագահին հարվածել են ձվերով /ֆոտո, վիդեո/

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ժամանել է Պրահա՝ հանդիպելու Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին: Հանդիպման ժամանակ անհայտ անձը ցանկացել է ձվով խփել Չեխիայի նախագահին, սակայն պատահաբար հարվածել է Գերմանիայի նախագահի գլխին, հայտնում է RT-ն: ՛՛Ձուն դիպել է Գաուկին, նա զարմանքից ցնցվել է, սակայն տոնական միջոցառումը չի ընդհատվել՛՛, – հայտնում է լրատվամիջոցը: Չեխիայի նախագահը ներողություն է խնդրել գերմանացի […]

՛՛Նաիրա Զոհրաբյանը ստվերում է…՛՛

“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է. …Երբ Սերժ Սարգսյանը լոյալ է խոսում ընդդիմության 12 պահանջների մասին ու դրանք օրակարգային է դարձնում քաղաքական կյանքում, ապա ընդդիմության հարվածների թիրախ դարձնում է հենց կառավարությանն ու նրա ղեկավարին: Երբ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, դադարեցնում է շարժումը, ապա կասկածի տակ է դնում Լևոն […]

Թուրքիայի խորհրդարանի նախագահն անհանգստացած է 2015-ի հայկական արշավներից

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմալ Չիչեքը մեջլիսում անցկացված միջոցառումներից մեկի  ժամանակ խոսել է 2015 թվականի կարևորության մասին, գրում է Ermenihaber.am-ը: Միջոցառման ժամանակ Չիչեքը պատասխանել է  լրագրողների հարցերին: Չիչեքը հայտնել է, որ հայկական սփյուռքը 2015-ին  մեծ  արշավ է սկսել Թուրքիային ցեղասպանության հարցագործ ներկայացնելու համար: «2015 թվականը շատ կարևոր տարի է: Թուրքիային սևացնելու արշավներ են լինելու: […]

Հացադուլ՝ ԵԱՀԿ գրասենյակի դիմաց. պահանջը մեկն է /վիդեո/

Այսօր՝ ժամը 13:45-ից սկսած՝ Ժառանգություն կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել՝ ԵԱՀԿ գրասենյակի դիմաց: “Հացադուլը սկսել եմ հենց նույն ժամից, երբ Արցախի սահմանին չարաբաստիկ դեպքը տեղի ունեցավ:Եվ պահանջս մեկն է, որ միջազգային հանրությունը իրեն լիազորված մանդատով գործուն քայլեր ձեռնարկի և միջավայր ստեղծի,որպեսզի “Կարմիր խաչ”-ը,կամ այլ կառույցներ,կամ ՊՆ-ն կարողանան տղաներին դուրս բերել էնտեղից:”,- մեզ […]

Չի հավատում…/վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը  ոչ իշխանական եռյակին, որն ի դեպ, արդեն քառյակ է, քանի որ Տիգրան Կարապետյանը հայտնել է իր աջակցությունը՝ լուրջ չի համարում. ՛՛Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ ընդդիմությունը՝ այն ընդդիմությունը որը կա, կարելի է ընդունել շատ լուրջ, որը ռեսուրս  ունենա իշխանափոխություն իրականացնելու համար: Նրանց հայացքները, հայտարարությունները, ինչու չէ նաև այն մարդիկ, […]

Սա իշխանություն-ընդդիմություն երկխոսության դասական օրինակ է. Շարմազանով

Իշխող մեծամասնությունը ներկայացնող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորում է  ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծը: ՛՛Սա քաղաքական երկխոսության դասական օրինակ է: Մենք շատ ենք խոսում երկխոսության մասին, և սա իրոք դասական երկխոսության օրինակ է, երբ վեց խմբակցությունները և կառավարությունը կարողանում են ժողովրդի համար կարևորագույն հարցերի շուրջ քննարկման արդյունքում գալ միասնական հայտարարի՛՛,- ԱԺ նիստում […]

Ո՞վ է որոշել ուղղաթիռների երթուղին.Ժիրայր Սեֆիլյանը հարցեր ունի՝ կապված խոցված ուղղաթիռի հետ /վիդեո/

6-րդ օրն է, որ հակառակորդի խոցած հայկական ուղղաթիռի օդաչուների անշնչացած մարմինները գտնվում են մեր աչքի առաջ, սակայն մենք Հայաստանի քաղաքական ղեկավարության արգելքի պատճառով չենք կարողանում վերցնել և հողին հանձնել նրանց: Եվ այս փաստն ամեն րոպե տրորում է բոլորիս, այդ թվում՝ բանակում գտնվող սպաների և զինվորների, արժանապատվությունը: Նման ամոթալի երևույթը վկայում է հետևյալի մասին. Իմ դիտարկմամբ՝ […]

՛՛PR-ով պետություն չեն պահում՛՛ /վիդեո/

՛՛Սա յուրահատուկ դեպքերից մեկն է, երբ ամբողջ խորհրդարանը համաձայնում է Կառավարության քաղաքականությանը այս խնդիրների շուրջ, միևնույն ժամանակ երևի թե մենք էլ ենք ճիշտ այն առումով, որ երբեմն հնարավորություններն ու ցանկություններն իրար հետ չեն զուգակցվում՛՛,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառանալով Կառավարության կողմից ներկայացրած սահմանամերձ համայնքներին վերաբրող երկու օրենսդրական նախաձեռնություններին: Հիշեցնենք, որ նախագծերով մասամբ վճարվելու են […]

ՀՅԴ-ի քարը ծանր է. մեզ հայհոյեցին, ինչ ասես, ասեցին …

՛՛Մարդկանց փոփոխությունը Հայաստանում չի բերում այն փոփոխությանը, որը ժողովովրդին ձեռնտու լինի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հավելեց՝ հենց այդ պատճառով էլ ՀՅԴ-ն ամբողջական իշխանափոխության կողմնակից է: Դիտարկմանը, որ եռյակն էլ է խոսում իշխանափոխությունից, նա պատասխանեց. “Եռյակի ինչ-որ մի մասն անհապաղ իշխանափոխության մասին է խոսում: Քառյակում գոյություն ուներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի