ՀՅԴ-ի քարը ծանր է. մեզ հայհոյեցին, ինչ ասես, ասեցին …
_1416229162.jpg)
՛՛Մարդկանց փոփոխությունը Հայաստանում չի բերում այն փոփոխությանը, որը ժողովովրդին ձեռնտու լինի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հավելեց՝ հենց այդ պատճառով էլ ՀՅԴ-ն ամբողջական իշխանափոխության կողմնակից է: Դիտարկմանը, որ եռյակն էլ է խոսում իշխանափոխությունից, նա պատասխանեց. “Եռյակի ինչ-որ մի մասն անհապաղ իշխանափոխության մասին է խոսում: Քառյակում գոյություն ուներ երկու մոտեցում՝ ամբողջական իշխանափոխության գաղափարախոսությունը, որը մենք ենք ի սկզբանե ասել, և այդ ժամանակ ինչ ծաղր ու ծանակ ասես կատարեցի, թե՝ ՛՛Դաշնակցությունը՛՛ դա արել է՝ խուսափելու համար իշխանափոխությունից:
Կարդացեք թերթերը, որոնք եռյակն են սպասարկում, կետսնեք, որ տիեզերական իշխանափոխությունից են խոսում, մենակ թե իշխանափոխություն չլինի: Ոչ, մենք ուզում ենք այն իշխանափոխությունը, որն ամբողջական իմաստ ունի՛՛:
Ռուստամյանը ներկայացրեց նաև քառյակում եղած մյուս տեսակետը. ՛՛Ասել մարդկանց՝ անհապաղ իշխանափոխություն, սա էլ մյուս տեսակետն էր, որ քառյակում գոյություն ուներ, և այդ անհապաղը տեղի չի ունենա: Այ սա, այո, բերելու է հիասթափության: Ասում ենք՝ մի գնացեք այդ ճանապրհով, եկեք իսկապես հիքմեր ստեղծենք, որ եթե մի բան իսկապես փոխվում է, ծառայի ժողովրդին, ոչ թե նրանց, ովքեր գալիս են իշխանության”,- ընդգծեց նա:
Անդրադառնալով մարզերում շտաբների ձևավորման գործընթացին՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ ինքը կարծում է՝ շարժումը պետք է կազմակերպվի: ՛՛Հանրահավքի ամեն մասնակից պետք է իմանա, թե որն է իր դերը այդ շարժման մեջ: Դրա համար կարևոր է ցանցի ստեղծումը, բայց այդ ցանցն ինչպես պետք է աշխատեցնել, որպեսզի կոնկրետ նպատակով իսկապես ցանց դառնա, որը լուրջ հարց է: Սա կարող է լինել այն պարագյում, երբ որ ընդդեմին գումարվի նաև հանունը: Եթե մենակ ընդդեմով ես շարժվում, դա բերում է առճակատման, արյունահեղության:
Հարցին, թե ՀՅԴ-ն պլանավորո՞ւմ է նորից միանալ եռյակին, Ռուստամյանը պատասխանեց, որ Դաշնակցությունը միանում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք բխում են իրենց հրապարակած յոթ կետերից: “Որևէ ուժ կասի՝ այս յոթ կետից այս կետը եկեք իրար հետ իրականացնենք, խնդրեմ, հարց չկա, կլինի քառյակ, եռյակ, հնգյակ, թե տասնյակ”,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանը նաև դժգոհեց, որ ՀԴՅ քայլերը մշտապես քննադատության են արժանանում, բայց հետո քննադատողներն օգտվում են ՀՅԴ պայքարի պտուղներից, ինչպես հիմա են օգտվում: “Մենք Ազգային ժողովում ավելացրել ենք ընդդիմության տեղերը մեծացրել ենք: Որևէ մեկը հարց չի տալիս՝ էն ժամանակ Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի տեղերը ինչի՞ էիք պահում: Դա մեր արածի արդյունքն է, բայց ո՞վ է դա հիշում, մեզ հայհոյեցին էդ ընթացքում, կառչած եք էդ տեղից, ինչ ասես ասեցին”,- ասաց նա: Եթե Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընդդիմությունն իշխանությանը հակակռիշ լինի, նրա խոսքով, կունենք նոր Հայաստան, բայց այս ընթացքում ՀՅԴ-ի “քարը ծանր է”: “Մեր հացում աղ չկա, կհայհոյեն, ինչ ասես կանեն, բայց հետո դրանից կօգտվեն՛՛,-եզրափակեց ՀՅԴ պատգամավորը: