02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատապարտում է

Վերջին օրերին տեղի ունեցող ,, Ազատամարտիկների դաշինքի,, անդամների, իսկ այնուհետեւ՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակումների շուրջ փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեսակետը: -Տիկին Նաղդալյան, ըստ Ձեզ, ինչո՞վ են պայմանավորված այս բռնությունները: Ի վերջո, ու՞մ է ձեռնտու այս իրավիճակը: – Կարծում եմ, սրանք փորձեր են քաղաքական դաշտում լարում ստեղծելու եւ այն տեղափոխելու անկայուն […]

Չեք ուզում աշխատել, մահանա էր պետք, մի աշխատեք

”Այսօրվա իրավիճակը բնական եմ համարում, բայց միևնույն ժամանակ չափազանցված և քաղաքական ներկայացման տարրեր եմ տեսնում, որովհետև առաջինը ՀՀԿ-ն է դատապարտել ազատամարտիկների ու Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպերը”,-լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, ԱԺ ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին արտահերթ նիստը:  Շարմազանովը հիշեցրեց՝ դեռ հինգշաբթի օրը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո […]

Բոյկոտեցին. ՀՀԿ-ի հույսին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումից հետո տեղեկացրեց, թե բոլորն էլ համամիտ են՝ վերջին օրերին բռնության միջադեպերը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու, որտեղ կլինեն ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների ստորագրությունները. ”Եթե նպատակարմար կգտնենք արտահերթ նիստ կհրավիրենք, բայց որ այս արտահերթը ընդհատենք, դա անհնարին է, յուրաքանչյուր ձախողում մեր կողմից կդիտարկվի որպես ձախողում ԱԺ աշխատանքների նկատմամբ”,-ասաց Սահակյանը: […]

Ինչ իմանար նախագահը 20 տարի առաջ. համացանցում բացառիկ տեսանյութ է հայտնվել /վիդեո/

Համացանցում RVision.TV-ն տեսանյութ է տեղադրել` “Պուտինի “ցրված” հարցազրույցը. Ինչպես են Պուտինն ու Սեչինը տեղափոխվում Մոսկվա” վերնագրով: Տեսանյութում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 1996 թվականին տված հարցազրույցն է, որը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուգի օդանավակայանում Պուտինի` Մոսկվա տեղափոխվելուց անմիջապես առաջ: Պուտինին այդ ժամանակ հրավիրել էին նախագահի աշխատակազմում աշխատելու: Տեսանյութի սկզբում երեւում է, թե ինչպես են Պուտինն ու Իգոր […]

Ով է մեր դեմ. ՀՀԿ-ում կասկածում են /վիդեո/

”Շտապողականություն մի ցուցաբերեք: Ինձ թվում է քննչական մարմինները կպարզեն և կմատուցվի հանրությանը”,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպին: Ըստ մամուլի՝ կասկածյալը ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի վարորդն է եղել, ով ”հայրենասիրական” ապտակ է հասցրել պատգամավորին:  ”Ամեն դեպքում ինձ թվում է, որ օրենքի սահմաններում բոլորն իրենց […]

Հաջողություն, դավայ. Առաքել Մովսիսյանը` լրագրողներին /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին խնդրեցին անդրադառնալ այն մեկնաբանություններին, թե իր վարորդն է ապտակել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին: Մովսիսյանը հայտարարեց, որ ոչինչ չի ցանկանում ասել, կայքերից մեկին արդեն մեկնաբանություն տվել է: ”Գնացեք, էնտեղից արտագրեք”,-ասաց : Լրագրողների պնդմանը հետեւեց պատգամավորի արձագանքը՝ ”հաջողություն, դավայ”, մտավ նիստերի դահլիճ:  Նշենք, Slaq.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, […]

Թափթփուկները ծեծում են, ապտակ պատգամավորներին … ԲՀԿ-ն բոյկոտում է

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց արտահերթ նիստը: ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները նախևառաջ անդրադարձան երկրում վերջին օրերին տեղի ունեցած ազատամարտիկներին, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու միջադեպերին: ”Հաշվի առնելով երկրում ստեղծված բեսպրիդել վիճակը, երբ տարբեր թափթփուկներ ծեծում են ազատամարտիկներին, ”հայրենասիրական” ապտակ են հասցնում մեր գործընկերոջը` ԲՀԿ-ը հայտարարում է, որ բոյկոտելու է արտահերթ նստաշրջանը, եթե չքննարկենք նախևառաջ […]

Արամ Մանուկյանի ծեծի գործով կասկածյալին ազա՞տ են արձակել

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկված 42-ամյա Արշակ Սվազյանը ազատ չի արձակվել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: “Սվազյանը գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Սա ամենեւին չի նշանակում, որ կասկածյալը ազատ է արձակվել”,-ասաց Տրուզյանը: Արամ Մանուկյանին բռնության ենթարկելու արդյունքում […]

“Օրինաց երկիր”-ը դատապարտում է

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին: Քաղաքական խորհուրդն անդրադարձել է օրերս ազատամարտիկների և երեկ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ […]

Շահեն Հարությունյանը 10 ամիս լռել է. բարձրաձայնեց…/վիդեո/

՛՛Էս իշխանություններից ամեն ինչ սպասում եմ, այս երկրում ահաբեկչություն է սկսվել: Ծեծում են անգամ ազատամարտիկներին՛՛,-այսօր Ազատության հրապարակում հայտարարությամբ հանդես եկաց Շանթ Հարությունյանի որդին՝ 15 ամյա Շահեն Հարությունյանը: Շահեն Հարությունյանը խորը հիասթափություն է ապրել և 10 ամիս լռել է իր հետ պատահածի մասին, սակայն ասօր բարձրաձայնում է: Մանրամասներըը՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի