11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատրաստ են ներողություն խնդրել

՛՛Կամ վահրամ Բաղդասարյանը լավ չի լսել իմ մեկնաբանությունները, կամ լավ չի հասկացել իմ մտահոգությունը, որ Արցախի կարգավիճակով ու անվտանգության մտահոգություններով է պայմանավորված՛՛,-լրագրողներին ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում, որ գոնե Ռուբիկ Հակոբյանը չպիտի դեմ քվեարկի ԵՏՄ-ին: ՛՛Եթե պարզվի, որ սխալվել եմ, ես այնքան կամքի ուժ […]

ԲՀԿ պատգամավորները չեն հետևել Փոստանջյանի խորհրդին

 ՛՛Չեմ կարծում, որ հետևել են Զարուհի Փոստանջյանին, չեն հիվանդացել, կան մարդիկ, ովքեր ներկա չեն եղել, չեն քվեարկել, իրենց անհատական մոտեցումն է եղել՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ այն պատգամավորներն, ովքեր երեկ չեն մասնակցել ԵՏՄ-ի քվեարկությանը, արդյոք կատարել են Զարուհի Փոստանջյանի հորդորը: Նշենք, որ ՛՛Ժառանգական՛՛ պատգամավորը խորհուրդ էր […]

Դժբախտ դեպք է պատահել /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը և կուսակցականները չեն մասնակցի ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից այսօր հրավիրված քաղաքացիական ժողովին: Henaran.am-ի հարցին պատասխանելով՝ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց՝ ՛՛դժբախտ դեպք է եղել, մահացել է Բերդի կառույցի աշխատակազմի ղեկավարի տեղակալը՛՛, և իրենք մայրաքաղաքում չեն լինելու, ինքն էլ ստիպված է մասնակցում ԱԺ ճեպազրույցներին: Բացի այդ այլ հանգամանք ևս կա՛՛: Մանրամասները՝ տեսանյութում:

Վիրավոր եղե՞լ է

՛՛Որևէ մի վիրավոր եղե՞լ է՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ՀՀԿ որոշ պատգամավորներ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՛՛խրամատից հակառակ կրակել՛՛: Բաղդասարյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ ինքն էլ է դեմ քվեարկել տարբեր որոշումների: ՛՛Մենք կատեգորիկ չենք, կարող ենք նաև կողմ լինել՛՛,-նկատեց նա: Բաղդասարյանը շեշտեց, […]

Ժողովրդին կոչ է անելու

՛՛Այդ հարցը կարելի է տալ ցանկացած դեպքում, եթե մենք վաղը դա անենք, կասեք՝ ՛՛քարտ բլանշ՛՛ եք տալիս: Որպեսզի մեկ քայլն անենք ու դա նախորդից տարբերվի, ինչ-որ բան ավելացնի մեր նվաճումների համար, մենք պետք է դրան պատրաստվենք՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՛՛քարտ բլանշ՛՛ են տվել իշխանություններին մինչև եռյակի […]

՛՛Աստիճանաբար ազատվում ենք լծերից՛՛

՛՛Ինձ թվում է՝ Մհեր Սեդրակյանն ասել է, որ մենք աստիճանաբար լծերից ազատվում ենք, եղել են ժամանակներ, որ ունեցել ենք պետականություն, հիմա ունենք անկախ պետականություն՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ նկատի ուներ իր ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն՝ ասելով, թե հայերը սովոր են մշտապես ուրիշի լծի տակ լինել: […]

Ինչու ԲՀԿ պատգամավորները Րաֆֆիի ժողովին չեն գնալու

՛՛Այդ միջոցառումը չենք ընկալում՝ որպես եռյակի գործունեությունից ոչ կտրված: Եռյակի ձևաչափում կուսակցությունները ազատ են՝ շարունակելու կուսակցական գործունեությունը՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ այսօր մասնակցելու են ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ժողովին: ՛՛Րաֆֆի Հովհաննիսանի միջուցառումը չի վնասում եռյակին: Եթե կա ցանկություն, մարդիկ մեր շարքերից կարող են մասնակցել՛՛:  Անձամբ Մելքումյանը ՛՛եթե […]

ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ հայկական կառույցների ղեկավարների հետ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 3-ին այցելել է Ամերիկայի հայկական համագումարի  գրասենյակ և հանդիպել կառույցի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և մյուս պատասխանատուների հետ: Քննարկվել են Արցախի քաղաքական, տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաեւ դրանք արտաքին աշխարհին ներկայացնելու հնարավորությունները: Դեկտեմբերի 4-ին Աշոտ Ղուլյանը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի եւ […]

Զուրաբյանը կասկածում է՝ ձեռք մեկնե՞լ Շարմազանովին ու Աշոտյանին. ով է դավաճանը

՛՛Սրանից հետո պետք է զգույշ բարևել՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցներն այսպես սկսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ապա պարզաբանեց. ՛՛Երեկ իշխանությունը հնչեցրել է հայտարարություններ՝ ի դեմս Շարմազանովի և Աշոտյանի՝ իբր ԵՏՄ-ի քվեարկությունն ընդդիմության կողմից Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության աջակցման դրսևորում էր: Ես արդեն մտածում եմ, որ շատ ողորմելի վիճակում են հայտնվել, եթե պատրաստ են նման եզրակացությունների գալ […]

Ինչու է Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկել ԵՏՄ-ին, խմբակցությունը՝ կողմ

՛՛Աղվան Վարդանյանը բացատրել է, թե ինչու է ձեռնպահ քվեարկել, նոր բան չունեմ ավելացնելու. մենք նախապես գիտեինք, որ ինքն անձնական խնդիր ունի այդ հարցով, և ըմբռնումով մոտեցանք՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչու էր խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկել ԵՏՄ անդամակցության պայմանագրին, երբ ՀՅԴ-ն նախապես հայտարարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի