11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

՛՛Քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, մենք պետք է մի կողմ դնենք ներքաղաքական տարաձայնությունները՛՛

”Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, շատ լավ գիտակցում ենք, թե ինչ է Ցեղասպանությունը, դժբախտաբար Թուրքիայի ղեկավարությունը նպատակային ժխտողականություն է իրականացնում, իրենք չեն կարողանում հաշտվել պատմության հետ՛՛,-այսօր Ազգային ժողովում ՛՛Աշխարհն առանց ցեղասպանությունների՛՛ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՛՛Բայց ճշմարիտ են մեր այն գործընկերները, ովքեր նշեցին, որ գալու է ժամանակը, որ ոչ միայն մտավորականներն են ծնկի […]

՛՛Կգա մի ժամանակ, որ թուրքերը ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշարձանին՛՛

Ազգային ժողովում ընթանում են ՛՛Աշխարհն առանց ցեղասպանությունների՛՛ թեմայով խորհրդարանական լսումները: Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշեց, թե կգա մի ժամանակ, որ թուրքերը ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշարձանին. ՛՛Այո, վստահ եմ, այդ ժամանակն էլ կգա, և աշխարհը կընդունի դա՛՛: Արա Աբրահմյանը շեշտեց, թե հրեաները հայերից լավ գիտեն ինչ է Ցեղսպանությունը և չկա մի երկիր, որտեղ […]

Ունենք ընդամենն իշխանությունը պահելուն ուղղված ճոճանակային դիվանագիտություն. Արմեն Մարտիրոսյան

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մամլո ասուլիսի ժամանակ՝  անդրադառնալով Ազգային ժողովում Եվրասիական  տնտեսականն միությանը Հայաստանի անդամակցության պայմագրի վերաբերյալ քննարկմանն ու քվեարկությանը, նկատեց, որ խիստ ցավալի պատկեր էր.՛՛Որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանը չունի նպատակաուղղված արտաքին քաղաքականություն, սա խոսում է այն մասին, որ ունենք ընդամենը իշխանությունը պահելուն ուղղված ճոճանակային դիվանագիտություն՛՛: Մարտիրոսյանի կարծիքով  ԱԺ-ում ով կողմ է, […]

Պուտինի բառակռիվը

Մարտին`Ղրիմը Ուկրաինայից գրավելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինը օգտագործել է ուժի լեզու երկրի ներսում ազգայնականների աջակցությունը ստանալու, իսկ Ուկրաինայում ռուսամետ անջատողականներին ոգեշնչելու համար, գրում է Interpress.am,-ը` The New York Times-ին հղումով: Ահա 10 վերջին նման օրինակները. ՛՛Ռուսաստանի իրական անկախությունը բացարձակ անհրաժեշտություն է երկրի գոյության համար՛՛. Դեկտեմբերի 4, 2014 Ռուսաստանի ժողովրդին հղած ուղերձում Պուտինը օգտագործել է վիրավորված և  […]

Ռուսաստանը ի վիճակի չէ ադեկվատ արձագանքել իր սնանկացմանը .Անուշ Սեդրակյան

”Ինձ մտահոգում է մի փաստ, թե ոնց կարելի է 1500 էջ փաստաթուղթ քննարկել առանց  նախնական պրոֆեսիոնալ կարծիքների հրապարակման, առանց այդ կարծիքների ռեֆերենտ խմբերի քննարկման, դրան նախորդող մեկ ամիսը պետք է լիներ` Հայաստանում տնտեսագիտական դեբատների մի շարան, որը երբեք էլ չեղավ: Մի քանի թույլ փաստարկներ հնչեցին, որ ԵՏՄ-ն հնարավոր է տնտեսապես շահութաբեր լինի Հայաստանի համար, բայց […]

Նախագահի որդին պետությանը հարկ չի վճարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն, եղբորն ու փեսային պատկանող BMZ Group ծովային փոխադրումներ իրականացնող ընկերության համար պատրաստված 10 տանկերներից 2-րդը ծով է իջեցվել, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:  Թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ պետությանը հարկ չվճարելու համար նավը կրելու է Մալթայի դրոշը:  Նշվում է, որ նախագծի գինը հասնում է 180 միլիոն դոլարի, իսկ Մալթայի դրոշով ծով իջեցված տանկերն […]

Արձակո՞ւրդ /վիդեո/

Ինչու եռյակը այս ընթացքում նիստեր չի անում, երբ է լինելու հաջորդ նիստը, և արդյոք մինչև գարուն եռյակը արձակուրդ է գնում: Ահս հարցերին Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նշենք, որ երեկ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովին չմասնակցեցին եռյակի մյուս երկու ուժերը՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Մանրամասները՝ տեսանյութում:

Թուրքիայում պահանջում են պաշտոնանկ անել վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուփյանին

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալից հետո հակաիշխանական գրառումներով հայտնի դարձած Ֆուաթ Ավնին «Twitter» սոցիալական կայքում վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի մասին գրառումներ է կատարել, գրում է Ermenihaber.am-ը: Ավնին, ով հանդես է գալիս կեղծանվամբ և չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը, պնդում է, որ կոռուպցիոն սկանդալին վերաբերող Մաչուփյանի հոդվածները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում անհանգստության տեղիք […]

Դեկտեմբերի 10-ին Զարուհին կմիանա եռյակին /վիդեո/

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի կարծում, որ ԲՀԿ պատգամավորներն, ովքեր չէին մասնակցել ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քվեարկությանը, հետևել են իր կոչին: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Փոստանջյանն անդրադարձավ նաև եռյակի գործունեությանը: Նա հայտնեց, որ դեկտեմբերի 10՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, կմասնակցի եռյակի հրավիրած համաժողովրդական երթին: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախարարը հազիվ է մահից փրկվել հենց հարցազրույցի ժամանակ /ֆոտո, վիդեո/

Սերբիայի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Անտիչը հենց հարցազրույց տալու ժամանակ հազիվ է մահից փրկվել, նախարարի գլխին սառցակտոր է ընկել: Նախարարը լրագրողների հարցերին խատասխանելիս է եղել, երբ սառցաբեկորն ընկել է նրա գլխին: Նախարարին փրկել է այն, որ նա պահպանել է անվտանգության կանոններն ու գլխին սաղավարտ է դրած եղել: Հարվածի արդյունքում սաղավարտը ջարդվել է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի