07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս անգամ ընդդիմությունն է ապշեցրել Ստյոպա Սաֆարյանին

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

՛՛Կարդում եմ լուրի անվանումը՝ “Եռյակը Գյումրու դեպքով փակ լսումներ է պահանջում”: Կարդում ու ապշում եմ. միշտ ընդդիմությունը պահանջել է բաց, իշխանությունը կողմ է եղել փակ լսումների: Օրեր առաջ էլ պետաիրավական հանձնաժողովի բաց նիստ եղավ, որին եռյակի որոշ ներկայացուցիչներ հրաժարվեցին մասնակցել իբր կազմակերպման ձեւից դժգոհ լինելով: Հիմա արդեն պարզ է դառնում պատճառը… մարդիկ չեն ուզում, որ հանրությունը իրենց տված հարցերը լսի, իմանա, թե ինչպես են փակ պայմաններում պաշտպանում ռուսական ռազմաբազան ու Ռուսաստանին…

Բաց նիստերի ու լսումների դեպքում դա չեն կարող բացահայտ անել: Ի՞նչ եւ ումի՞ց եք թաքցնում: Այդ ի՞նչ եք ուզում ասել, որ չեք կարողանում բաց նիստերում խոսել: Այդ ի՞նչ կա թաքցնելու, այն էլ՝ սեփական հասարակությունից… Այսպիսի խելապակաս վիճակ Հայաստանը չի ունեցել, որ իշխանությունն ավելի անկաշկանդ լինի, քան ընդդիմությունը, որը չի ուզում դեմ գնալ Ռուսաստանին եւ մահանա սարքելով թռնում է գազային պայմանագրերի քվեարկությունից, ԵՏՄ պայմանագրի քվեարկությունից, ԵԽԽՎ նիստերից, հանձնաժողովի նիստերից, որովհետեւ դրանք բոլորը բաց են… Ա՛յ, որ փակ լիներ, այնտեղ իրենք գիտեն ինչպես անել…. Ու սրան հակառակ, իշխանության դուխը հերիքում է Ռուսաստանին նվիրված քվեարկության ժամանակ ձեռնպահ քվեարկել՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ