Լուրջ սպառնալիք
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը անհրաժեշտ էր համարում երկու օր առաջ Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը: ”Շատ տրամաբանական է, որ այդ ելույթը, որն ուղղված էր ադրբեջանական ռազմական սպառանլիքի դեմ, հենց գլխավոր հրամանատրի շուրթերից է հնչում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Քաղաքագետը կարծում է, որ նախագահի ելույթը սպառնալիք էր մեր հակառակորդ ամբողջ պետության համար: ՛՛Շատ իրական սպառնալիք է, և դա էր պատճառը, որ նախագահը հարկ համարեց անձամբ անդրադառնալ: Ելութն անհրաժեշտ ու կարևոր էր, և Ադրբեջանի ՛՛տաք գլուխների՛՛ համար, ինչպես նշեց նախագահը, բավական լուրջ ազդանշան պետք է լինի սա՛՛,-շեշտեց Մելիք-Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե իր սեղանին բոլոր տարբերակները կան, պատրաստ ենք և լավին, և վատին, դրանով նախագահը ցույց է տալիս, որ մենք չենք բացառում պատերազմի մեջ մտնելը և համապատասխան արձագանքի արժանացնելը Ադրբեջանից բխող մարտահրավերները:
՛՛Նախագահը մի քանի անգամ առիթ ունեցել է ասելու, որ Հայաստանը պատերազմից չի վախենում, սակայն խաղաղ գործողությունnերին է կողմնակից, և ակնհայտ է դառնում, որ ՀՀ նախագահը կարող է խոսել բոլոր հնարավոր սցենարների մասին՛՛:
Հիշեցնենք, իր ելույթում Սերժ Սարգսյանն ասել է.
՛՛Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրու-թյունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով:
Ես մեկ անգամ ևս ի լուր բոլորի հայտարարում եմ. մենք պատրաստ ենք և՛ լավին, և՛ վատին: Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները՛՛: