06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանը նպաստում է սահմանին լարվածության պահպանմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայիս կազմն ամենաձեռնտուն է ՀՀ-ի համար: ՛՛Դրանում ներկայացված են տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր ուժային կենտրոնները, և կոնֆլիկտի կարգավորման լեգիտիմության տեսակետից դա նույնպես ամենաօպտիմալ ձևաչափն է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Միաժամանակ վերջինս նշեց, որ իհարկե, Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը ցածր է, բայց դա ունի օբյեկտիվ պատճառներ:  

՛՛Ուկրաինական ճգնաժամը կոնֆլիկտ է առաջացրել Ռուսաստանի և Արևմուտքի միջև և գնալով ավելի քիչ են կարողանում այս երկու կողմերը կոմպրոմիսի գալ տարբեր խնդիրների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ, և Միսնկի խմբում դա ակնհայտ է: Եթե առաջ համանախագահները համատեղ էին հանդիպումներ կազմակերպում, հիմա վերջին երեք հանդիպումներն անջատ-անջատ կազմակերպեցին համապատասխանաբար Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահններն ու ԱՄՆ պետքարտուղարը՛՛,-նկատեց Սուրենյանցը:

Սակայն, նրա խոսքով, սա չի նշանակյում, որ մեկ այլ ձևաչափ ավելի արդյունավետ է լինելու: ՛՛Ձևաչափի ցանկացած փոփոխություն հնարավորություն է տալու, որ Թուրքիան էլ Մինսկի խմբի համանախագահ դառնալու հավակնություններ ցուցաբերի, այդ դեպքում ղարաբաղյան հարցը կդառնա ռուս-թուրքական սակարկության հիմնական թեմա, շատ կմեծանա վտանգը՛՛,-շեշտեց նա: 

Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, թե հնարավոր է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածություն նաև ՌԴ-ի ձեռքի գործն է, ապա Սուրենյանըց նկատեց, որ Գյումրիի թեմայից ուշադրությունը շեղելու համար Ռուսաստանին ձեռնտու է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը, սակայն քաղաքագետը չի կարող միանշանակ մեղադրել ՌԴ-ին դրանում:  ՛՛Չեմ ասում, որ կոնֆլիկտները հրահրվում են նրա կողմից, բայց այն փաստը, որ Ռուսաստանը երկու կողմերին էլ զինում է, Հայաստանին որպես դաշնակից, իսկ Ադրբեջանին առանց այդ դաշնակցությունը լինելու, դա հակասում է ոչ միայյն նրա միջնորդ լինելու գաղափարախոսությանը, այլ որ Ռուսաստանն անուղղակիորեն նպաստում է լարվածության պահպանմանը՛՛:

Սուրենյանցն ասաց, որ զենք վաճառելով՝ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում սահմանում առկա լարվածության համար: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ