01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դեսպանի ամանորյա երազանքը Արցախի հետ է կապված

՛՛Իմ ամանորյա ցանկությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է՛՛,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Հեֆերնի  համար շատ կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորումը ու այն դարձել է դիվանագետի գլխավոր երազանքը: Լրագրողի հարցի, թե եթե Հեֆերնը եղած չլիներ Հայաստանի դեսպան, կցանկանար դիվանագիտական առաքելություն իրականացնել Ադրբեջանում, դեսպանը […]

Որեւէ կուսակցության որեւէ հեռուստաալիք չի տվել եւ չի պատրաստվում տալ

“Պանարմենիան Մեդիա Գրուպ”-ի ղեկավար Արմեն Արզումանյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ “Պանարմենիան Մեդիա Գրուփը” որեւէ կուսակցության որեւէ հեռուստաալիք չի տվել եւ չի պատրաստվում տալ։ “Արմենիա թիվին”, “ԱՏՎ”֊ն եւ “Արմնյուզ”ը պատրաստվում են նոր տարում եւս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։ Ինձ համար պատիվ է ղեկավարել Հայաստանի […]

Բելառուսի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը

Բելառուսի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը: Երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվի ԵՏՄ-ի կազմում՝ Հայաստանի անդամակցությունից հետո, գրում է belta.by-ն:

“Ապացուցեք, որ Հայոց ցեղասպանություն չի եղել”. քննական հանձնարարություն թուրք ուսանողներին

Թուրքիայի Իզմիր քաղաքի «Սեպտեմբերի 9» կոչվող համալսարանի պրոֆեսոր Թուրքան Բաշյիղիթի՝ ուսանողներին տված հանձնարարությունը, որում նա ուսանողներից պահանջել է փաստերով ապացուցել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, «Twitter» սոցիալական կայքում բուռն բանավեճի առիթ է դարձել, գրում է Ermenihaber.am-ը` թուրքական «Ռադիկալ»-ին հղումով: Թուրք պրոֆեսորը միջանկյալ քննության փոխարեն ուսանողներին հանձնարարել է «Հայոց ցեղասպանության մասին պնդումները չեզոքացնող» աշխատանքներ գրել, իսկ […]

2015-ին գազը կթանկանա /վիդեո/

2014 թվականը մոտենում է ավարտին ցայտնոտային տրամադրություններով: Henaran.am-ի խնդրանքով քաղաքական գործիչներն ամփոփում են անցնող տարվա իրադարձությունները, կիսվում 2015-ից սպասումներով: Ըստ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի` 2014-ը ավելի շատ կորուստների տարի էր , քան ձեռքբերումների: Ներքաղաքական կյանքում, ըստ պատգամավորի, որոշակի հստակեցումներ եղան: Լավատեսական ակնկալիքները սակավ են. մաթեմատիկոս Քոքոբելյանը կանխատեսում է` 2015-ին գազը կթանկանա: Ամբողջական զրույցը՝ տեսանյութում:

“Առաջին ալիքի” գրաքննությունը /վիդեո/

Ռուսական “Առաջին ալիքի” եթերից հանել են պատգամավոր Ալեքսանդր Գոնչարենկոյի` Պուտինին վերաբերվող “վտանգավոր արտահայտությունը”: Քաղաքական գործիչը Պուտինին անվանել է “իշխանությունից խփնված Պուտին”: Այս արտահայտությունն անմիջապես եթերից հանել են, սակայն այն հասցրել են լսել Սիբիրում եւ հեռավոր արեւելքում:

Հեֆերնը հուսախաբ է եղել

՛՛Մենք ուզում ենք, որ Հայաստանը այսպես ասած՝ ռազմավարական հայացք ունենա՛՛,- այսօր լրագրողների հետ հրաժեշտի հանդիպմանն ասաց դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանը:   ՛՛Մենք ցանկանում ենք խորացնել մեր գործընկերային կապերը Հայաստանի հետ, քանի որ համոզված ենք, որ ցանկացած ոլորտում Հայաստանի կողմից կդրսևորվի քաղաքական կամք և կարվեն երկկողմ համագործակցության համար անհրաժեշտ քայլեր՛՛: Դեսպան Հեֆերնի խոսքով` Վաշինգտոնը նախատեսում […]

ԱՄՆ դեսպանը հիացած է հայ ժողովրդի տաղանդով

Այսօր, դիվանագիտական առաքելության ավարտին ամփոփիչ ասուլիս և լրագրողների հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Մինչ ասուլիսը դեսպանը լրագրողներին հրավիրեց սուրճի և մտերմիկ զրույցի: Նա սիրով պատասխանեց հարցերին, իսկ ավելի ուշ ամփոփեց իր երեք ամյա գործնեության արդյունքները: ՛՛Վաշինգտոնը ցանկանում է տեսնել ժողովրդավար, բարեկեցիկ, խաղաղ և անվտանգ Հայաստան՛՛,- հայտարարեց ԱՄՆ դեսպանը: ՀՀ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանը կլինի […]

“Ժողովրդին չթողնենք ամանորյա սթրեսի մեջ”

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը “Հենարան” մամուլի ակումբում` խոսելով դրամի արժեզրկումից, ասաց` աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել: Նրա խոսքով` կառավարությունը ԱԺ դռնփակ քննարկմանը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ է բերել : “Առաջին պատճառը ԱՄՆ տնտեսության զարգացման հետ էր կապվում: Այսինքն, Աստված մի արասցե, եթե ԱՄՆ տնտեսությունը զարգանա, դրամը` չգիտեմ ինչ կլինի: Բայց մենք համապատասխան ռեսուրսներ պետք է […]

”Շմայսին” կբացատրի ”կորմը” պակաս լինելը

“Շմայսը պիտի իրեն թույլ չտար նման արտահայտություն, ինքն էլ է կռվել”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանի արտահայտությանը` “ազատամարտիկների կորմը պակասել է”, քանի որ արդեն բողոքում են արդեն երկրի գերագույն գլխավոր հրամանատարի դեմ: Հովսեփ Հովսեփյանը ավելին չի ասում, միայն` երբ հանդիպի պատգամավորին, կբացատրի “կորմ պակասելը որն է”: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված