11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան հիշեցնում է Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան անսպասելի այցը, ինչպես դրանից առաջ, այնպես էլ դրանից հետո՝ երբ որոշակի տեղեկատվություն է առկա այցի բավանդակության մասին, ըստ էության շատ նման է այսբերգի: Այսինքն՝ դրա անտեսանելի մասը շատ ավելին է, քան այն, ինչ երևում է, ինչ հայտնվել է՝ ջրի երեսին, այսինքն՝ հրապարակի վրա: Ծածկոցի տակ տեղի ունեցող […]

ԵԽԽՎ-ն հակասում է Եվրախորհրդարանին

Արցախի Հանրապետությունն ու ազատագրված տարածքները ադրբեջանական համարող ԵԽԽՎ-ի բանաձեւը ոչ միայն հայկական կողմի համար, այլ ընդհանրապես քաղաքական տրամաբանության սահմաններում ադրբեջանական հաղթանակ համարելը հիմնավորյալ չի թվում: ԵԽԽՎ-ի բանաձեւը ավելի շուտ երկու ուղղությամբ խոր հակասություններ ստեղծող եւ այդ իմաստով նաեւ նման բանաձեւերի բովանդակությունն ու հատկապես ազդեցիկությունը խնդրո առարկա դարձնող երեւույթներ են: Սա չի նշանակում ամենեւին, որ նման […]

Թուրքիան ունի իր հավակնությունները. ՆԱՏՕ-ի պաշտոնյան անկեղծացել է. Ժամանակ

«ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմանը նոյեմբերի 9-ին Երեւանում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ համագործակցության կարմիր գիծ իր կողմից չունի: Նա արձանագրել է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ, եւ իրենք այդ համագործակցությունը բարձր են գնահատում: Սա հայտարարություն է, որն առաջին հայացքից վկայում է […]

Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն. Իրատես de facto

«Ասում են, թե չնայած ԲՀԿ-ում բոլորը միաբերան պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս է եկել եւ «այլեւս չի վերադարձել», իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ որոշակի զարգացումների դեպքում, եթե Արա Աբրահամյանը որոշի լուրջ փողեր դնել ու խաղեր տալ հայաստանյան քաղաքական դաշտում, ապա Գագիկ Ծառուկյանը «լավով կկտրի» նրա մուտքը, ինչպես ժամանակին Ծառուկյանի մուտքը «նախագահական» […]

ԲՀԿ-ն փոխում է գույնը. Հրապարակ

«ԲՀԿ-ում, հանրաքվեին ընդառաջ, տրանսֆորմացիա է տեղի ունենում: «Բարգավաճում» որոշել են ոչ միայն հետ չընդունել իրենց «անառակ զավակներին», այլև Սերժ Սարգսյանի հետ հանդիպածներին անկյուն քշել՝ թույլ չտալով վերջիններիս հանրաքվեի ընթացքում մասնակցություն ունենալ հանձնաժողովների անդամների նշանակմանը, որպեսզի, ինչպես մեզ տեղեկացրին ԲՀԿ համակարգող խորհրդից, չասեն՝ «պարոն նախագահ, տեսեք-տեսեք՝ տեղամասերում մենք ինչ գործ ենք արել»։ Ընդ որում, խոսքը վերաբերում […]

Զեկուցողի մանդատի ավարտից դեռ մեկ տարի առաջ նա բստրեց այդ զեկույցը․ Է․ Նալբանդյան

Նախարար Նալբանդյանի խոսքը՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում կայացած մամուլի ասուլիսին   Բարև Ձեզ, Ուրախ եմ ողջունել Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Նախևառաջ ցանկանում եմ ցավակցություն հայտնել Շարմ Էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին և ողջ ռուսաստանյան եղբայրական ժողովրդին: Ցանկանում […]

Դեկտեմբերի 6-ին ընդառաջ` ԱԺ արտահերթ նիստ

Վաղն Ազգային ժողովը հրավիրելու է արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկման կդրվի նախորդ հերթական նիստի օրակարգում գտնվող այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ժամանակի սղության պատճառով օրենսդիր մարմինը չհասցրեց քննարկել: Սակայն նիստ հրավիրելու առաջնահերթությունը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ նիստին երկրորդ ընթերցմամբ կքննարկվի, ապա քվեարկության կդրվի նաև նախորդ նիստի ժամանակ ընդունված նույնականացման քարտերով հանրաքվեի քվեարկության մասնակցել թույլատրող […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչին, ըստ նրա, անկասկած, նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը, որոնց շրջանակներում ընթացիկ տարում Երևանում և Մոսկվայում կայացել են ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումները: Բարձր մակարդակի […]

Արմատական գործողությունները կարող են վնասել համանախագահների աշխատանքին․ Լավրով

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այսօր տեղի է ունեցել արտգործնախարարների հանդիպումը, ինչից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս են ունեցել։ Լավրովն անդրադարձել է ԼՂ հիմնահարցին ու ասել, որ Ռուսաստանն աջակցում է հիմնախնդրի՝  բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին, եւ իրենք շարունակելու են աջակցել կողմերին՝  լուծման ուղիներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի