28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպիսի հայ է Արսեն Ավակովը

Վերջին շրջանում մեծ հնչեղություն ստացած Ավակով-Սահակաշվիլի «աքլորակռվից» հետո, կրկին որոշեցի մեկ անգամ ևս անցնել Արսեն Սուրենի Ավակովի կենսագրության էջերով, որոնց մեջ ինձ համար, և վստահ եմ նաև ձեզ համար շատ արժանահիշատակ տեղեկություններ քաղեցի:

Մանավորապես հանդիպեցի այսպիսի տեղեկության. «2011 թվականի աշնանից Ավակովը գտնվում էր Եվրոպայում, զբաղված էր սեփական հիմնադրամի աշխատանքներով, հատկաապես առաջ էր մղում «Եվրոպայի հայկական ժառանգությունը» ֆիլմը»:

Խոսենք այդ ֆիլմից: Սա շատ արժեքավոր ֆիլմ է, որը ստեղծվել է Ավակովին պատկանող «Ռենեսանս» հիմնադրամի ֆինանսավորմամբ 2011 թվականին: Ցուցադրվել է Երևանում, Լվովում, Խարկովում Կիևում, Հռոմում, Բրյուսելում, Հաագայում և եվրոպական այլ քաղաքներում: Ֆիլմի պրոդյուսերը հենց Ավակովի որդին է Ալեքսանդրը: Ֆիլմը պատմում Ուկրաինայում, Լեհաստանում, Ավստրիայում և Արևելյան Եվրոպայի այլ քաղաքներում ձևավորված հայկական համայնքների ակտիվ և մշակութաստեղծ գործունեության մասին: Հիրավի, հրաշալի մտահղացում, որը կարող էր կատարել միայն իրեն հայ համարող և դրանով հպարտացող մարդը:

Մեկ այլ հիշարժան դեպք ևս պատմեմ: 2009 թվականի նոյեմբերին, երբ Ավակովը դեռևս Խարկովի մարզի ղեկավարն էր, Լոռու մարզպետի հրավերով և բավականին մեծ պատվիրակությամբ այցելեց Հայաստան: Պատվիրակությունը ունեցավ բազմաթիվ հանդիպումներ Հայաստանում, այցելեց մի շարք պատմամշակութային հուշարձաններ և այցի արդյունքում էլ պատրաստվեց Հայաստանի մասին պատմող կարճամետրաժ մի ֆիլմ:
Եվ, ի վերջո, որպես հայ, Ավակովի մասին պատմող ամենաթարմ դեպքերը կապված են Ուկրաինայի ներքին գործերի նախարար նշանակվելուց հետո նրա հնչեցրած մտքերին:

Իր լայնածավալ հարցազրույցներից մեկի ժամանակ, պատմելով հայերի ստեղծարար գործունեության մասին, վերջում ավելացրել է, որ հայ լինել` նշանակում է պատասխանատվություն զգալ, լինել մի մեծ, կարևոր և պատմական երևույթի մի մաս: Դե իսկ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված նրա «Ցավդ տանեմ» գրառումը բոլորին է հայտնի:

Հ.Գ. Անկախ մարդու քաղաքական կողմնորոշումներից, հայ ազգը առաջին հերթին պետք է գնահատի այն մարդուն, ով ինչ-որ բան է արել հայ ազգի կամ մայր հայրենիքի համար: Դա պետք է լինի չափման գլխավոր միավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ