28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա նշանակում է բանակցությունները կշարունակվեն հավերժ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը դեկտեմբերի 1-ին Փարիզում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումից առանձնապես սպասելիքներ չունի. «ՀՀ-ն չունի խաղաղության համար բանակցող գործընկերներ: Հակահայկական քարոզչությունն աճում է՝ զուգակցվելով ռազմական գործողություններով ոչ միայն ուղղված դեպի ԼՂՀ-ին, այլև Հայաստանին: Տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը ներկայումս ամենաահիմնական վտանգը ներկայացնում է Ադրբեջանը՝ որպես չկշռադատված և անկանխատեսելի հակառակորդ»: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այն […]

Ո՞վ աչք ունի աթոռի վրա

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, որ ԵԽԽՎ պատվիրակության մեջ ընդգրկված պատգամավորները առավելապես զբաղված են «Այո»-ի կամ «Ոչ»-ի քարոզչությամբ, ինչի արդյունքում ԵԽԽՎ-ում արդեն ունենք երկու հակահայ զեկույց: Լրագրողների հետ զրույցում Նաղդալյանը պարզաբանեց, որ պատվիրակության անդամներն փաստաթղթեր են ուսումնասիրում, փաստաթղթեր և նամակներ են պատրաստում և աշխատանքները նկատելի են: Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ […]

Իսլամական պետությունը սպառնում է Վրաստանին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է Վրաստանին։ Նախօրեին ԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որում մի քանի հոգի վրացերենով  կոչ են անում Վրաստանի մուսուլմաններին աջակցել ԻՊ-ին և միաժամանակ սպառնում են երկրին «խալիֆաթ» իրականացնել, հայտնում է apsny.ge-ն: Այս առնչությամբ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել։

Սկանդալ. Թուրքիայի կործանած ինքնաթիռը Ռուսաստանինն էր /վիդեո/

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանին կործանված ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին այսօր կործանիչ ինքնաթիռ է կործանվել։ Ավելի ուշ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ինքնաթիռը կործանել է թուրքական զինուժը, քանի որ այն հատել էր իրենց օդային սահմանը։ Թուրքական «Milliyet»-ը նշել էր, որ ինքնաթիռը […]

Ռուսաստանն ու Իրանը կհամագործակցեն Սիրիայի խնդրում․ նախագահները հանդիպել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրան կատարած այցի ժամանակ հանդիպել է նախագահ նախագահ Հասան Ռոուհանիին։ Նախագահները պայմանավորվել են, որ Ռուսաստանը եւ Իրանը կշարունակեն համակարգել գործողություններն ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ մտադիր են ամրապնդել գործակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ria.ru-ն։ «Իրանի հետ ամրապնդելու ենք մեր համագործակցությունը Սիրիայի […]

Բանակցային գործընթացը տապալելու Ադրբեջանի հերթական քաղաքականությունն էր.քաղաքագետ

«Այս բանաձևի ընդունումը սպասելի էր ՝ԵԽԽՎ օրակարգի մեջ: Դրա համար Ադրբեջանը բավականին ջանքեր գործադրեց: Ամեն ինչ արեց, որպեսի Մելիսա Մարկովիչի պաշտոնավարման ժամանակետի ավարտից առաջ այդ բանաձևը ընդունվի: եթե փորձենք ավելի հստակ հասականալ, թե ինչ է կատարվում, ապա պետք է այս ամենը տեղավորենք բանակցային գործընթացը տապալելու ադրբեջանական քաղաքականության մեջ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով […]

«Հարստությունը նույնպես հարաբերական է». ԱՎԾ նախագահը` Զոհրաբյանին /վիդեո/

ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը, խոսելով 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագրում տեղ գտած ցուցանիշներից՝ անդրադարձավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհաբյանի դժգոհություններին: Հիշեցնենք, Զոհրաբյանը զարմանք էր հայտնել ԱՎԾ նախագահի այն դիտարկման առնչությամբ, թե աղքատությունը հարաբերական տեսություն է: Մնացականյանը պարզաբանեց, թե հարաբերական է ոչ միայն աղքատությունը, այլ նաև հարստությունը, ապա ներկայացրեց ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանությունը: Մանրամասները` տեսանյութում

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում […]

Աղքատություն և էյնշտեյնիզմ

Ազգային ժողովի արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր վրդովմունքը հայտեց ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանի կողմից ներկայացված 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագրում տեղ գտած ցուցանիշների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի կողմից հրապարակված «Սոցիալական պատկերը և աղքատությունը 2014-ի տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության հիման վրա» զեկույցի համաձայն՝ աղքատության տոկոսը 2014 թվականի համար կազմել է 30%` 2013-ի […]

Սամվել Ալեքսանյանի նոր տարածքը. Իրավունք

«Երեկ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերթական անգամ հյուր գնաց ԲՀԿ խմբակցությանը՝ հարմար տեղավորվելով Տիգրան Ուրիխանյանի եւ գործարար Վահան Կարապետյանի մեջտեղում, եւ սկսեցին ինչ-որ բան ակտիվորեն քննարկել: Այդ փաստը գրավեց ամբողջ ԲՀԿ-ի ուշադրությունը: Որոշ ժամանակ քննարկումներից հետո Ալեքսանյանը, իր սովորության համաձայն, շուտ դուրս եկավ ԱԺ դահլիճից, իսկ ԲՀԿ-ականները շարունակում էին լայնորեն ժպտալ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի