07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախարար Նալբանդյանը ընդունեց Կարմիր խաչի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավարին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալին։ Ողջունելով հյուրին եւ մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում կամզակերպության մարդասիրական ակտիվ գործունեությունը՝ միաժամանակ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը սերտորեն համագործակցել կազմակերպության հետ և ամենայն աջակցություն […]

Կառավարությունը ստացե՞լ է ֆինանսական տրանշ՝ գենդերի մասին օրենքն ընդունելու համար

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների նախագծին, ասաց, որ նախագծով սահմանվում է ընդդիմության վերահսկողության մեխանիզմներ: Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ  Սարգսյանը արձագանքեց՝ ասելով.«Դուք գտնո՞ւմ եք, որ վերահսկողություն  ձեզ պետք է, որ լավ աշխատեք»: Սարգսյանը  հայտարարեց, որ անցած տարի  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով դեռ ԱԺ […]

Ճնշումներ ռեժիմի վրա` ձմռան առաջին օրը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի մեկին հրավիրում են բոլորին Ազատության հրապարակ հանրահավաքի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ճակատի շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը: «Այնտեղ ոչ թե հավաքվելու ենք ու տուն գնանք, այլ գործադրելու ենք ճնշում, որը կլինի խաղաղ բնույթի: Օգտագործելով ողջ զինանոցը` մենք ուժեղ ճնշելու ենք այս ռեժիմին, որպեսզի նրանք նահանջեն, իսկ դա անելուց […]

Պարադոքս

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները մշտապես բողոքում են հարկերի չափից և նշում, թե դրանք մեծ խոչընդոտ են իրենց բիզնեսի զարգացմանը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագետ Արթուր Առաքելյանը Henaran.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ուսումնասիրությունները պարզել են, որ իրականում խնդիրը հարկի չափը չէ, այլ փոքր շրջանառությունը: «Օրինակ եթե ՓՄՁ-ն փաստաթղթով գնում է  100 դրամանոց գրիչ, ապա […]

Սահմանադրությունը նման է փչացած ծաղիկներով ծաղկեփնջի

«Ասեմ, որ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը միայն գաղափարական տեսակետից է դեմ Սահմանադրական բարեփոխումներին: Շատ վտանգավոր դրույթներ կան այս Սահմանադրական բարեփոխումների մեջ: Սկսած նրանից, որ այդպես էլ չբացատրվեց, թե ինչու են 101 պատգամավոր առաջարկում»,-այսօր հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: «Մեզ հիմա ծաղկեփունջ են մատուցում, որի մեջ կա մի […]

Ժողովուրդ-իշխանություն կապը կամրապնդվի

«Պառլամենտական կառավարման համակարգը մեր երկրին հնարավորություն է տալու ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու»,- այսօր՝ հոկտեմբերի 21-ին  լրագրողների հետ հանդիպմանը՝ նշեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորի  խոսքով` Հայաստանը կիսանախագահական կառավարում ունի և, ժողովուրդը դժգոհում է, որ միայն մեկ անձնավորություն է որոշումներ կայացնողը: «Խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս կոլեգիալ որոշումներ ընդունել»,- նշեց  Մինասյանը: Նա անդրադարձավ […]

Սերժ Սարգսյանն առաջվանը չի լինի

«Սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ գտած այն դրույթը, որը վերաբերում է բանակի կառավարման համակարգին, անընդունելի է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ  Արամ Կարապետյանը. «Կառավարման համակարգի մեջ ամենակարևոր խնդիրը վերաբերում է կուսակցության ծրագրերին: Քաղաքագիտական առումով` քաղաքական կուսակցություններին ստիպել սուբյեկտ դառնալ, սխալ է»: Կարապետյանի  խոսքով` պատերազամական իրավիճակում գործողությունների կենտրոնացման խնդիր է գնում: «Սահմանադրության համապատասխան հոդվածի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված