22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ահաբեկիչները սպառնում են սպանել «Միսս Իրաք»-ին, եթե չհամաձայնվի սեքս-գերուհի դառնալ /ֆոտո/

Երկար տարիների դադարից հետո առաջին անգամ անցկացվեց «Միսս Իրաք» գեղեցկության մրցույթը։ Եւ այժմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպառնում են հաղթող գեղեցկուհի Շայմե Քասիմին։ Նրան սպառնացել են սպանել, եթե չհամաձայնվի ահաբեկիչների սեքս-գերուհին դառնալ։ Նրանք ասել են, որ գեղեցկուհին հենց հիմա պետք է ահաբեկիչների ճամբար մեկնի՝ նրանց սեռական ծառայություններ մատուցելու, հակառակ դեպքում նրան դաժանորեն կսպանեն։ Նշենք, […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում են նախագահականից:

Թուրքիայի կառավարությանը լայնամասշտաբ պատերազմ են հայտարարել /վիդեո/

Anonymous խմբի հաքերները հայտարարություն են տարածել այն մասին, որ Թուրքիայի կառավարության դեմ լայնամասշտաբ արշավ են սկսում, քանի որ Թուրքիայի կառավարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն է աջակցում, գրում է  РИА Новости-ն։ Հաքերներն իրենց հրապարակած տեսանյութում հայտարարել են, որ «Թուրքիան աջակցում է ԻՊ-ին՝ խմբավորումից գնելով նավթ եւ հոսպիտալացնելով նրա զինյալներին»: «Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանը շարունակի օգնել […]

Տանեն ինչ անեն. բյուջեն մնաց /վիդեո/

2016-ի պետական բյուջեի լրամշակված և փոփոխված նախագիծն օրենսդիր մարմինը ընդունել է դեռ դեկտեմբերի 9-ին՝ 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ինչպես ֆիքսել է Henaran.am-ի տեսախցիկը՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ 12 օր անց՝ դեկտեմբերի 21-ին, չեն բաժանվել բյուջեի հաստափոր նախագծից: Հետևությունները թողնում ենք ընթերցողին: Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՄՆ-ն պայմաններ է դրել ՀՀ կառավարության առջև. Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Պարոն դեսպան, Ձեր ելույթներում, ի թիվս այլ հարցերի,առանձնահատուկ ուշադրություն եք դարձնում հատկապեսՀայաստանում կոռուպցիայի խնդրին, դրա դեմ պայքարիանհրաժեշտությանը, մեթոդներին եւ մեխանիզմներին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում: Բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ իրական կյանքում Հայաստանը լուրջ խնդիրներ ունի՝ կապված ժողովրդավարության և […]

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կմոտեցնի խաղաղ գործընթացը. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը երկրները կմոտեցնի խաղաղ գործընթացին, գրում է РИА Новости-n: Նշվում է, որ դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Բեռնում անցկացրել են առաջին բանակցությունները մեկ տարվա ընդմիջումից հետո։ «Գլխավոր քարտուղարը կարծում է, որ գագաթնաժողովը երկու կողմերին հնարավորություն է […]

Այս չվերջացող պատերազմի մեջ ամենակարեւորը խաղաղությունն է

Այսօր ձմեռային գիշերահավասարն է, ամեն տարի այս օրը ցերեկն ու գիշերը նույնքան ժամ ու ժամանակ են ունենում, հետո օրերը կամաց-կամաց ավելացնում են ցերեկվա րոպեները․․․․ Բայց այսօր, այս չվերջացող պատերազմի մեջ ամենակարեւորը ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ է․․․․Մենք գնում ենք ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ եւ մեր թշնամին ստանում է հուժկու հակահարված․․․։ ԶԻՆՎՈՐԻՆ կորով եւ ուժ, մենք մեր ԲԱՆԱԿԻՆ՝ թեւ ու թիկունք․․․ Ցերեկվա ժամերը կավելանան […]

Ոստիկաններն էին ստիպում. բերանը կարած երիտասարդը չի լքում Ազատության հրապարակը /վիդեո/ֆոտո/

28 ամյա Հովհաննես Կարապետյանը երեկվանից կարել է բերանը և հացադուլ հայտարարել Ազատության հրապարակում: «Բերանիս կարերը քանդել եմ, բայց հացադուլը շարունակում եմ»,-հայտարարեց վերջինս Henaran. am-ի հետ զրույցում: Հովաննեսը դժվարությամբ է խոսում, նշում է, որ դեռ շուրթերը ցավում են, բայց հիշեցնում է, որ ոստիկանները մեղավոր են. «Խնդրում էին, ստիպում, որ Ազատության հրապարակ չգամ»… Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքական աստառ կա. Սեֆիլյանը՝ Շիրխանյանի կալանավորման մասին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հիշում է, թե ինչպես հանրությունն անլուրջ վերաբերվեց ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշում վնասազերծված մարդկանց: Ազատության հրապարակում Ժիրայր Սեֆալյանը տեսակետ հայտնեց, որ անլրջությունը շարունակվում է: «Գործող ռեժիմը իր համապատասխան անվտանգության ծառայություններով շուտվանից չունեն ժողովրդի վստահությունը: Այսինքն նրանք, եթե ապագայում ճիշտ գործ անեն, ժողովուրդը չի հավատալու: Իմ կարծիքով՝ այդ […]

Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ 2015թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի