31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխնախարար վաղուց է եղել. ՊՆ խոսնակ

Երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Վահան Շիրխանյանը կասկածվում էր Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է հենց նույն հոդվածի […]

«Նոր Հայաստանի» դեմ մարզերում օգտագործվել է վարչական ռեսուրս. Րաֆֆի Հովհաննիսյան/վիդեո/

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում ամփոփեց նախորդ շաբաթ մարզային այցելությունները: Նա նշեց, որ այն քաղաքներում, որտեղ փրկության ճակատը հանդիպումներ էր ունենում հանրության հետ, իշխանությունները «Նոր Հայաստանի» դեմ օգտագործել են վարչական ռեսուրս: Ըստ Հովհաննիսյանի՝ հանդիպումներին եկել էին դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, թաղի հանցագործներ: «Եթե Սյունիքում հանդիպմանը ուղարկել էին բոլոր սերունդերից […]

Արա Գյուլերն ու Էրդողանը` հայտնի ծաղրանկարչի թիրախում /ֆոտո/

Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի թիրախում այս անգամ հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերը, գրում է Ermenihaber.am-ը: Լաթուֆը իր հերթական ծաղրանկարում անդրադարձել է օրերս Գյուլերի` Էրդողանին և նրա ընտանիքին լուսանկարելուն: Թուրքիայում բազմիցս գրաքննության զոհ դարձած բրազիլացի նկարիչի ծաղրանկարում պատկերված է Էրդողանը` թուղթը ձեռքին, նստած զուգարանակոնքին, որին լուսանկարում է Գյուլերը: Ծաղրանկարը […]

ԱԱԾ-ն՝ Աշոտ Մանուչարյանին

Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը   մասնակցելու, դրա   օգտին   կոնկրետ   հանձնառություն և դերակատարություն  ունենալու  մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին   փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությունը    հասարակական  մեծ   հնչեղություն ստացավ: Այս ձերբակալության, այնուհետև  դատարանի կողմից կալանավորման որոշման շուրջ մամուլում  և էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, բայց  հիմնականում  առանց գնահատականների: Հարցը շատ  նուրբ  համարելով  […]

Լեռնային Ղարաբաղի հարցը պարտադիր լուծում է պահանջում․Թուրքիայի մեջլիսի նախագահ

Ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի  հիմնախնդրին, գրում է Ermenihaber.am-ը: Քահրամանը, նշելով, որ Արցախի հիմնախնդիրը բոլորի հիմնախնդիրն է, ասել է. «Մենք այն ընդունում ենք, որպես մեր սեփական խնդիրը: Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը, որպեսզի Ադրբեջանի ինքնիշխանության […]

Ռուբիկոնն արդեն անցած է

Արձանագրենք, որ Հանրապետության նախագահի ելույթը անսպասելի չէր ու ըստ էության` երկրի ղեկավարը վերահաստատեց այն, ինչի մասին գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ու ինչի մասին խոսվում էր վերջին տարիներին, երբ սահմանին քիչ թե շատ լարված իրավիճակ էր լինում։ Նախագահ Սարգսյանի դիպուկ ու հասցեական ելույթը բացառիկ կարևորություն ունի ոչ միայն այն իմաստով, որ դրա ժամանակը վաղուց հասունացել էր, […]

Ռազմական լուծումը Ադրբեջանի համար շատ ցավոտ է լինելու

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած հանդիպմանը։ Նա նշեց, որ այս հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանն աստիճանաբար գործ է ունենալու իրավիճակին ոչ համարժեք արձագանքող Արդբեջանի հետ։ «Ադրբեջանում հասունացել են խնդիրներ ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական դերակատարման առումով: Այստեղ խիստ […]

Տանկին` տանկո՞վ. ինչպես են մերոնք աշխատում շփման գծում /վիդեո/

Հակառակորդը տարեսկզբից գործի է դրել այնպիսի զինատեսակներ, որոնք հրադադար կնքելուց հետո չէին օգտագործվել՝ զրահամեքենա, հաուբից, զենիթային սարքավորումներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս պատասխանելով հարցին` արդյո՞ք հայկական կողմը նույն զինատեսակներով է պատասխանել հակառակորդի ծանր հարվածներին, պարզաբանել է, թե պարտադիր չէ ի պատասխան նույն զինատեսակները գործածել՝ կարելի է պատասխանել ավելի փոքր […]

Անպտուղ հանդիպումներ են. քաղաքագետ /վիդեո/

Քաղաքագետ, միջազգայնագետ  Հայկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը համարում է էպիզոդային: Այդ մասին նա նշեց, այսօր «Հենարան» մամուլի ակունբում հրավիրված ասուլիսի ժամանակ: «ՀԱՊԿ-ի հանդիպմանը նախագահի խոսքը բավականին նոր խոսք է: Դա առաջընթաց է մեր կողմից: Մինչ այսօր մենք եղել ենք բավական մեղմ ու չափից ավելի հավասարակշիռ: Հիմա ականատես ենք լինում, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի