31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրականություն է դառնում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ ծրագիրը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Այս մասին հայտնում են նախագահականից: Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ արձանագրելով փաստը, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստերի ժամանակացույցը չի խախտվում՝ նախորդ նիստից ուղիղ մեկ տարի անց Երևանում անցկացվում է հերթական՝ 13-րդ նիստը: […]

Ինչո՞ւ նկատողություն ստացավ սպորտի նախարարը /վիդեո/

Այսօր, Կառավարության այս տարվա վերջին նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  նկատողություն արեց  սպոտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանին: Նախարարը նիստի ժամանակ  ներկայացրեց  նախարարությանը գումարը հատկացնելու որոշման նախագիծը՝ հայտարարելով, որ որոշման ընդունումը պայմանավորված է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշներ հասած մարզիկներին, մարզական հասարակական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու անհրաժեշտությամբ: «Էս պարգևատրման գումարի չափն ո՞վ է […]

Մուրհակը պե՞տք է բացատրել, թե ինչ է. փոխնախարարը զայրացավ /վիդեո/

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց Կենտրոնական բանկի  նախորդ տարիներին 106 մլրդ դրամի կուտակած պարտքի վերաբերյալ: Այն  կփակի կառավարությունը՝ մուրհակ տրամադրելու միջոցով: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ չի կարող հստակ ասել, թե ինչու է գոյացել այս պարտքը: Պավել Սաֆարյանն սկզբում նշեց, որ դա պարտք է, հետո էլ […]

«Ռուսաստանն ու Հայաստանը միավորվել են՝ ընդդեմ Թուրքիայի». Sabah

Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են պայմանագիր՝ 2016թ. Կովկասյան տարածաշրջանում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը այս համագործակցությունը բնութագրել է որպես «միավորում ընդդեմ Թուրքիայի»: Որպես իր թեզի ապացույց կայքը հղում է անում գեներալ Ալեքսանդր Լուզանի խոսքերին: Վերջինս «РИА Новости»-ի հետ հարցազրույցում […]

«Պատրա՞ստ էիք գալ Բաղրամյանում զոհվել… ». /վիդեո/

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ի պատասխան փետրվարյան հայտնի իրադարձությունների վերաբերյալ հարցին, հարց հնչեցրեց, թե որտեղ էր այդ ժամանակ հարց հնչեցնող լրագրողը: Պատգամավորը հիշեց մի դեպք, երբ նույն հարցը մի անգամ մեկ ուրիշն է իրեն տվել, ինչին ի պատասխան ինքը հարցրել է՝ պատրա՞ստ էր վերջինս մի երկու հոգով գալ Բաղրամյան փողոցում զոհվել: Մանրամասները՝ տեսանյութում:

Ո՞րն էր տարվա գլխավոր ավանտյուրան /վիդեո/

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը լրագրողներին ներկայացրեցին, թե իրենց կարծիքով ինչը կարելի է համարել տարվա գլխավոր ավանտյուրան: Մեկնաբանությունները՝ տեսանյութում:

Հայ տնտեսագետը՝ Արգենտինայի Ազգային բանկի նախագահ

Ազգությամբ հայ տնտեսագետ Կարլոս Մելքոնյանը երեկ նշանակվել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում, գրում է Prensa Armenia-ն: Մելքոնյանին այդ պաշտոնում նշանակել է Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրին։ Մելքոնյանը նշել է, որ իր ղեկավարած բանկն «ավելի ակտիվ դեր կունենա որպես զագացման բանկ»: Կարլոս Մելքոնյանը 1980-ական թվականներին աշխատել է Արգենտինայի Կենտրոնական բանկում, այնուհետև որպես մասնավոր խորհրդատու՝ Համաշխարհային բանկում:

Օբաման կոչ է արել Սուրբ ծնունդին աղոթել ահաբեկիչների կողմից հալածվող քրիստոնյաների համար

ԱՄՆ-ի նախագահ  Բարաք Օբաման կաթոլիկական Սուրբ ծնունդի նախօրեին կոչ է արել աղոթել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից հալածվող քրիստոնյաներին, գրում է ria.ru-ն։ «Մերձավոր Արեւելքի առանձին շրջաններում, որտեղ եկեղեցական զանգերը Սուրբ ծննդին ղողանջել են դարեր շարունակ, այս տարի կլռեն, քանի որ ահաբեկիչները գազանություններ են արել այդ վայրերում։ Հիշենք մեր քրիստոնյա եղբայրներին, ովքեր հալածվել ու վտարվել […]

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է համալսարանի կառավարման խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվկան ծառայությունը: Խորհուրդը լսել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հաշվետվությունը համալսարանի 2015 թվականի գործունեության մասին: Քվեարկությամբ խորհուրդը բավարար է համարել կատարված աշխատանքները, ինչպես նաեւ հաստատել է համալսարանի […]

«Թռած» պատգամավորները. Ժողովուրդ

Աժ գործունեությունը մոնիթորինգի ենթարկող Parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալներով՝ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը 170 անգամ բացակայել է այս տարվա ընթացքում տեղի ունեցած քառօրյա նիստերից։ Նույն խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը բացակայել Է 157, Աժ ՀՀԿ խմբակցության անդամներ Աշոտ Աղաբաբյանը՝ 151, իսկ Մարինե Մարաբյանը՝ 98 անգամ։ Ի դեպ, անցած երեք տարիներին Մարաբյանի ձայնը խորհրդարանում երբեւէ չի հնչել։ Նույնիսկ Աժ Նախագահը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի