25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ րն է թաղային հեղինակությունների կողմից ձայներ բերելու մեխանիզմը

 
«ՀՀ Ընտրական օրենսգիրք» նախագծի շուրջ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ցուցակների հրապարկման հարցին:
Փաշինյանը զարմանում է, թե ինչու չի թույլատրվում դիտորներին, վստահված անձանց ծանոթանալ այդ ցուցակներին:

«Կուսակցությունը,  քաղաքական ուժը, որը ներկայացրել է այդ վստահված անձին, պիտի համոզված լինի, որ պատճենները ճիշտ են արված, որովհետև  այդտեղ մարդկային գործոն կա»,-ասաց Փաշինյանը:

Դավիթ Հարությունյանն ասաց` ինքը կարծում է, որ  ցուցակը պաշտոնական չեն կարող հրապարակվել:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «ռեյտինգային» քվեարկությանը:

«Հնչում է մտավախություն, որ սրանք, ըստ էության, թաղային հեղինակությունների կողմից ձայներ բերելու հաշվարկի մեխանիզմներ են»,-ասաց նա:

Փաշինյանն առաջարկեց սահմանել նվազագույնը երեք, առավելագույնը վեց թեկնածու:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ փոքր թիվ է ասում:  «Ես կարծում եմ, որ հինգը ողջամիտ թիվ է, բայց, անշուշտ, կարելի է քննարկել այս հրցը. արդյո՞ք քսանը մեծ է, թե՞ ոչ»,-հավելեց  Դավիթ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ