24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը սպառնալիք է Թուրքիայի համար. Նաոմ Չոմսկի

Աշխարհահռչակ լեզվաբան, փիլիսոփա և գրող Նոամ Չոմսկին (Խոմսկի), անդրադարձել է Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ ահաբեկչությանը վերաբերող հոդվածները փոփոխելու մասին նախագահ Էրդողանի ելույթին և դրան հաջորդած 3 գիտնականների ձերբակալությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Odatv.com» լրատվական կայքի` հայտնի գիտնականը Թուրքիայի նախագահի ելույթն ու գիտնականների ձերբակալությունը բնութագրել է որպես Էրդողանի ավտորիտար և ճնշող քաղաքականությունը սաստկացնելու փորձ:

«Թուրքիան դարասկզբին ժողովրդավարացման ու մարդու իրավունքնրի տեսանկյունից հուսադրող քայլեր էր կատարում: Ցավոք, վերջին մի քանի տարիներին նախագահ Էրդողանն այդ գործընթացը տանում է ամբողջովին հակառակ ուղղությամբ` վճռական ջանքեր գործադրելով ավտորիտար ու ճնշող իշխանություն ստեղծելու ուղղությամբ: Նրա վերջին գործողություններն ավելի են խորացնում այդ միտումը` նրա անձը դարձնելով սպառնալիք ոչ միայն Թուրքիայի, այլև մյուս երկրների համար»,- նկատել է Չոմսկին:

Նշենք, որ Էրդողանն օրեր առաջ ունեցած ելույթի ժամանակ ասել էր, որ անհրաժեշտ է փոփոխել ահաբեկչության վերաբերյալ Թուրքիայի քրեական օրենսգրքի հոդվածները` ընդարձակելով դրանց ընդգրկումը: Այդ ելույթից շատ չանցած ձերբակալվել են 3 թուրք գիտնականներ, որոնք իրենց ստորագրությունն էին դրել 1128 գիտնականների կողմից ստորագրված «Այս մեղքին հանցակից չենք դառնա» համատեղ հայտարարությանը: Թուրք գիտնականների «Հանուն խաղաղության» նախաձեռնության հրապարակած հայտարարությանը, որում դատապարտվում էր պետության գործողությունները քրդաբնակ շրջաններում, Չոմսկիից բացի միացել էին նաև բազմաթիվ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ