31 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին հայտնում են նախագահականից:

Տնտեսական անկումների տարի. ամփոփում

2015 թվականին ֆինանսական շուկայի տատանումները, ռուբլու արժեզրկումը և ՌԴ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել Հայաստանի տնտեսության վրա: Մասնավորապես` Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալներն անկում են գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 20 %-ով: Այն կրճատվել է հիմնականում ներմուծման ծավալների կրճատման պատճառով՝ 26,6 %-ով, իսկ արտահանումը կրճատվել է 0,9%-ով: Այս բացասական ցուցանիշը ռուսական […]

Վարչապետի «խիստ» հանձնարարականը

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին Կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հատուկ հանձնարարական տվեց: Վարչապետը  հանձնարարեց տոնական օրերին աշխատել ու հետևել, որպեսզի «մեր քաղաքացիների նկատմամբ ոտնձգություն չլինի»:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ գալիք տոների առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև պատվավոր կոչումներիարժանացած մարզիկներին: Խոսելով սպորտային իրադարձություններով […]

Վարչապետի նախագահությամբ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել առաջին նիստի հանձնարարականների կատարման արդյունքները: Զեկուցվել է, որ այս ընթացքում կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության […]

Թուրքիայի մեջլիսում ցեղասպանվածների սերունդներին քաղաքացիություն շնորհելու օրինագիծ է ներկայացվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «haberaktuel.com» լրատվական կայքի` օրինագծի ընդունման դեպքում քաղաքցիություն պետք է տրամադրվի ցեղասպանության ընթացքում հայրենազրկված հայերին, հույներին […]

«Նոր Հայաստան»-ը հրավիրում է

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Սիրով հրավիրում ենք միասին դիմավորելու ամանորյա գիշերը Ազատության հարապարակում, որտեղ տեղադրված կլինի մեծ տոնածառ, որը զարդարված չի լինելու: Միասին զարդարենք մեր երազանքի ամանորյա տոնածառը մեր իղձերով ու պատկերացումներով: Տոնական սեղանին լինելու են մասնակիցների կողմից բերված ուտեստներ (ընդեղեն, չիր, խմորեղեն…): Լինելու են ամանորյա անակնկալներ»:

Ղարիբաշվիլին հնարավոր է գլխավորի Վրաստանի ազգային բանկը

Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող Է դառնալ Վրաստանի ազգային բանկի նախագահ եւ այդ պաշտոնում փոխարինել Գեորգի Կադագիձեին, գրում է sputnik-georgia.ru-ն։ Իրակլի Ղարիբաշվիլին օրեր առաջ անակնկալ կերպով հայտարարեց, որ վարչապետի պաշտոնից հրաժարական է տալիս։ Եւ հիմա խոսակցություններ են պտտվում, որ նա կդառնա երկրի ազգային բանկի ղեկավար եւ այդ պաշտոնում կփոխարինի Կադագիձեին, ով կառավարությունում գործող […]

Նաղդալյանը հույս ունի, որ կունենանք ավելի լավ աշխատող իշխանություն/վիդեո/

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, առանձնացնելով անցնող տարվա ձեռքբերումները, հիշեց Սահմանադրական փոփոխությունները: Նրա խոսքով՝ կառավարման նոր համակարգի շնորհիվ մենք կունենանք ավելի արդյունավետ պետություն, ավելի լավ աշխատող իշխանություն, կառավարություն, Ազգային ժողով և ավելի լավ ապրող ընտանիքներ: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի