02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքիր պաշտոնանկություններ եւ նշանակումներ. Հայկական Ժամանակ

«Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը: «Հայկական ժամանակը» գրել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ՝ բոլորովին այլ ֆունկցիաներով: Նույն շրջանակներում քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին […]

Ինչ է ասել Նալբանդյանը Մոգերինիին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիի հետ համատեղ մամլո ասուլիսին Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել Երևանում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին: Սա մեր հյուրի առաջին այցն է Հայաստան, որն, անկասկած, դրականորեն կանդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա: Քիչ առաջ […]

Նիկոլն առաջվանը չի

Մյասնիկյանի արձանի մոտ ավարտվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի կողմից կազմակերպված հավաք-երթը։ Երթի ավարտից հետո ՀՀ քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին 10 անմեղ զոհերի հիշատակին: Ողբերգությունից 8 տարի անց 2008թ. մարտի 1-ին գլխավոր դերակատարների միջեւ նախկին խանդավառությունը չկար. այստեղ չէին գլխավոր գործող անձերից շատերը. Ալեքսանդր Արզումանյան, Կարապետ Ռուբինյան, Սարգիս Հացպանյան, Սոս Գիմիշյան, Արամ Սարգսյան … […]

Պայքար մի ոտքով /վիդեո/

Մարտի 1-ին Ազատության հրապարակում մեկնարկած հավաք-երթին մասնակցում էր նաև ազտամարտիկ Լևոն Կարապետյանը, ով գիտի ինչ է հարատեւ պայքարը. պատերազմում կորցրել է ոտքը, բայց հավատը հաստատուն է։ Henaran.am-ի հետ զրույցում ազատամարտիկը նշեց. «Ժողովրդի առաջ այսպիսի խնդիր է ծառացել։ Կարեւոր է, որ յուրաքանչյուրս գտնվենք այսպիսի վայրերում, որպեսզի ինչ-որ կերպ կարողանանք ազդել իշխանության լծակների վրա, այլապես այս անկումը […]

Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ ՀՀ նախագահը որոշել է. 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպել՝ դրանից առանձնացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր […]

Նախագահն ընդունել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, այնպես էլ միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանի զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը, կարևորելով ԵՄ հետ Հայաստանի […]

ԵՄ-ի համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է․ Ֆեդերիկա Մոգերինի

Երեւանում գտնվող ԵՄ  միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է Եվրամիության համար: Նա նշել է, որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել, սակայն ռազմական լուծում էլ լինել չի կարող: «Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքին համապատասխան […]

Հայ-ռուսական հարաբերությունները՝ Բաքվի բողոքի նոտայի ֆոնին

Փետրվարի 24-ին Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ իր կառավարությունը բողոքի նոտա է հղել ՌԴ կառավարությանը՝ Հայաստանին զենք-զինամթերք վաճառելու վերաբերյալ: Այս նոտան և ռուսական կողմի արձագանքը դրան, միանշանակորեն մատնանշեցին ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերությունների տարբերությունները: Ռուսական զենքն ու Ադրբեջանը Այս պատմությունը սկսվեց դեռևս ամռանը, երբ «Էլեկտրիկ Երևան» խորագիրը ստացած բողոքի ակցիայի ընթացքում Կրեմլը Երևանի […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինվածուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչիգրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցերի։ Երկուստեք կարևորվել է շփման գծում կայունության և հրադադարի ռեժիմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի