31 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենաանկանխատեսելի հետեւանքներ. Իրավունք

Ռոբերտ Սեդ­րակիչը զերծ չմնաց ներքաղաքական մեղադրանքներից. «Նախագահի հետ հանդիպում չնախաձեռնեցի, քանի որ նույնիսկ այդ իրավիճակում քարոզչական մեքե­նան աշխատում էր հանուն ներքաղաքա­կան նպատակների»: Այսինքն նա իշխող քաղաքական ուժին մեղադրում է պատե­րազմը սեփական ընտրարշավին ծառայեց­նելու մեջ: Անշուշտ, յուրաքանչյուրը դիմացինին չափում է սեփական արշինով, եւ ու­րիշին այդպիսի մեղք վերագրելը թերեւս վկայությունն է այն բանի, որ ինքը` Քոչա­րյանը, այդպիսի […]

Իրենց թվում է, որ չերևացող հետույքը մաքուր է, իստակ, անարատ

Հետաքրքիր ու շատ տարօրինակ են ջայլամները … Նրանց թվում է, որ երբ իրենց փետրազարդ, գույնզգույն, մեծ, ցցուն քամակն ու ողջ մարմինը ցուցադրում են, իսկ գլուխը թաղում ավազի մեջ, ապա իրենց ու իրենց արածները ոչ մեկը չի հիշում: Կարևորն իրենք են՝ այդ ջայլամատիպերը և իրենք իրենց այդպես էլ համոզում են ու սկսում իրենք էլ հավատալ այդ կտերին: […]

Թուրք պատգամավորը Էրդողանին է մեղադրել Բունդեսթագում ցեղասպանության բանաձևի ընդունման համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-ՑՀՊ) պատգամավոր Բյուլենթ Քուշօղլուն մեկնաբանել է Բունդեսթագի կողմից հայկական բանաձևի ընդունումը: Նրա բնորոշմամբ՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ողջ պատասխանատվությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա է: Ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի՝ Twitter միկրոբլոգում իր էջում կատարած գրառման մեջ Քուշօղլուն մասնավորապես ասել է հետևյալը. «Թուրքիան դրսում այնքան […]

Պատգամավորի մանդատը թափուր կմնա

Ընտրական օրենսգրքի (ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին) 144-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր: Ուստի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի մանդատը կմնա թափուր: Տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ […]

Փողով չեն փոխանակում

Այսօր Մոսկվայում մեկնարկել է ՀՀ Աժ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը։ Նիստի օրակարգային առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն էր, որի ընթացքում հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են ապրիլյան պատերազմի ընթացքում  տեղի ունեցածն ու ռուս գործընկերների առաջ բարձրացրել մի շարք խնդիրներ։ Պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է […]

Դա այդ երկրի ներքին որոշումն է․ Կրեմլը մեկնաբանել է Բունդեսթագի որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Պեսկովը հայտարարել է, որ այդ որոշումն այդ «երկրի ներքին գործն է»,- հայտնում է Life-ը։

‹‹Թուրքիան այս պայքարում մնում է միայնակ» /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Իշխող քաղաքական ուժի խոսնակն անդրադարավ օրվա իրադարձությանը` ՀՀԿ-ն բարձր է գնահատում Գերմանիայի պատգամավորների, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը: ‹‹Սա ցույց է տալիս, որ Գերմանիան եւ Գերմանիայի պատգամավորները հավատարիմ էին մարդու իրավունքների պաշտապանությանը: Սա շատ կարեւոր է միջազգային դատապարտման տեսանկունից. Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը դատապարտում է, ցեղասպանությունը թե՛ վերնագրում, թե՛ տեքստում […]

Առանց դատելու

ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում  ՀՀԿ խոսնակն անդրադառնալով բարձրաստիճան սպաների ձերբակալություններին՝ ասաց՝ ցանկացած օրինախախտում պիտի դատապարտվի. Էական չէ, թե ով է օրինախախտը: ‹‹Ցանկացած քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակում: Մենք միշտ ասել ենք՝ ցանկացած պետական պաշտոնյա, ցանկացած քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակներում: Ես իմ վրա չեմ վերցնի դատախազի, դատավորի կամ փաստաբանի ֆունկցիա: […]

ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն։ Նման հայտարարություն է արել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, գրում է РИА Новости-ն։ Նա հայտարարել է, որ այս հարցը ՆԱՏՕ-ին չի վերաբերվում։ «Թուրքիան մեր դաշնակիցն է, Հայաստանը՝ գործընկերը»,- հայտարարել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի