Կազանի փաստաթուղթը վտանգավոր է. Հրանուշ Խառատյան
Կազանի փաստաթուղթը կարող է վտանգավոր լինել ՀՀ ու ԼՂՀ համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Բանախոսն ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման այժմ բանակցվող այդ պլանի համաձայն՝ Արցախին հարակից՝ ազատագրված 7 շրջանները վերադարձվելու են Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղն ստանալու է անհասկանալի մի կարգավիճակ, ադրբեջանցի փախստականները վերադառնալու են Բաքվին վերադարձված տարածքներ։ Այս ամենի հետ […]





































