28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ փոխել , ումով փոխել

«Անձերը փոխելով չի լուծվում համակարգային խնդիրը: Նույն թիմն է, նույն խոշոր կապիտալի ներկայացուցիչներն են, եթե ուրիշ թիմ լիներ, ուրիշ որակ, միգուցե փոփոխություն ակնկալելն անմտություն չլիներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանն` ի պատասխան հարցին, թե արդյոք կադրային փոփոխությունները կարող են երկրի զարգացման ուղղությամբ արվող քայլերից լինել: Ըստ նրա` Հայաստանի «թշվառ տնտեսական վիճակի պատճառը պետական համակարգի կապիտալացված լինելն է, իսկ եթե այս խնդիրը չի լուծվում, որևէ փոփոխություն որևէ արդյունք չի տալու»:

Զարգացած երկրներում, քաղաքագետի ներկայացմամբ, կադրային փոփոխություններ արվում են այն դեպքերում, երբ անձը լավ չի աշխատում, չի կատարում իր պարտականությունները, և նմանատիպ փոփոխությունները բերում են օրինակ` դատական, ընտրական համակարգի զարգացման, կուսակցությունները սկսում են գործել. «Իսկ մեր երկրում որևէ խնդիր լուծված չէ: Հանրությունը տեսնում է, թե ովքեր են հեռանում, ովքեր են գալիս, բոլորը ճանաչում են այդ մարդկանց: Ոչ մի որակական փոփոխություն չկա այստեղ»,-շեշտեց նա:

Իհարկե, կառավարության հրաժարական դեռևս չի եղել, սակայն մամուլն, արդեն 3-րդ օրն է գրում է այդ մասին: Հարցին` ո՞րն է իշխանության նպատակը` խորհրդարանական ընտրություններից առաջ փոխելու կառավարությունը, քաղաքագետը պատասխանեց. «Մեր երկրների նման երկրներում ընտրությունների առաջ արվում են նման բաներ: Այսինքն` արդեն կատարում են փոփոխությունները, որ օրինականացնեն, իմանան, թե ով է ընտրություններից առաջ աշխատելու իշխանության համար, ով ինչով է զբաղվելու: Ամեն ինչ հիմա հստակեցվում է, իսկ ընտրություններից հետո օրինականացվելու է»:

Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարության ձևավորելուն, ինչի մասին խոսեց Նախագահ Սերժ Սարգսյանը, Մանվել Սարգսյանը կարծում է, որ դա փորձ է կառավարման համակարգ ներգրավել ուժեր, որոնք թույլ կտան դիմակայելու հանրային դժգոհությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ