07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Իտալիայի Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիին եւ Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին: «Ցավով տեղեկացանք Պուլիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի լուրը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական պատահարի կապակցությամբ: Դժվարին այս պահին ցանկանում եմ հայտնել մեր […]

Իրենց թվում է, թե հավերժ են, բայց անգամ Լենինը հավերժ չէր. Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ այժմ ստեղծվել է այնպիսի իրավիճակ,որ ոչնչից զարմանալ պետք չէ: Վերջինս շեշտեց՝  ապրիլյան պատերազմը կանգնեցրին տասնութ տարեկան հայորդիները: Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը՝ նա նշեց. «Անհիմն կերպով մարդուն ձերբակալել են, ինչ ասես, իրենց թվում է՝ մի քանի հոգու, որ բռնեցին, բան է փոխվելու՝  չի՛ փոխվելու: Մի […]

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հույս ունի. քաղաքագետը մանրամասնում է/վիդեո/

«ՆԱՏՕ-ի ղեկավարությունը շեշտեց այն հանգամանքը,որ իրենք հույսը չեն կորցրել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությունը շարունակելու գործընթացում,եթե Ռուսաստանը այնպիսի գործողություններ չիրականացնի,որոնք կհակասեն դրան»: -Այսօր`հուլիսի 13-ին «Հենարան»մամուլի ակումբում`լրագրողների հետ հանդիպման ժամանակ,ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Մատնանշելով նախկին գագաթնաժողոների տարբերությունները`քաղաքագետը նկատեց, որ նախկինում շեշտվում էր Ուկրանիայի և Վրաստանի մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամագրվելու փաստը, բայց այս գագաթնաժողովի ընթացքում նման շեշտադրումներ չեղան: […]

Տարածաշրջանում սրված իրավիճակ է. Անուշ Սեդրակյան

ԼՂ հարցի շուրջ միջազգային ուշադրությանն անդրադառնալով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  կոնֆլիկտի նկատմամբ ֆիքսվածությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում սրված իրավիճակ է: «Ասվում է, որ Ջոն Քերին պատրաստվում է Մոսկվա այցի ժամանակ խոսել Սիրիական հարցի և ԼՂ հարցի մասին: Սա հիմք է տալիս մտածելու, որ այն բոլորի ուշադրության […]

Իշխանության դաշտում ՝ համախմբվում են ուժերը. Արմեն Աշոտյան

«Իշխանության դաշտում կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո համախմբվում են ուժերը, մինչդեռ ընդդիմադիր հատվածում շարունակական տրոհում է ընթանում»,-այս մասին այսօր` հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Կարճաժամկետ առումով քաղաքական տեսանկյունից հնարավոր է` տրոհումը ձեռնտու է իշխանություններին, այսինքն որքան ավելի փոքր լինեն դիմացի քաղաքական ուժերը, այնքան ձեռնտու է: Սակայն քաղաքացիական եւ ռազմավարական տեսանկյունից շատ սխալ […]

Գերմանացի պատգամավորը Էրդողանին «շանտաժիստ» և «ահաբեկչության հայր» է անվանել

Էրդողանի՝ գերմանացի քաղաքական գործիչներին Ինջիրլիք ռազմաբազա այցելելու թույլտվություն չտալու հանգամանքը Գերմանիայում խիստ արձագանք է առաջացել: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝  Բուդեսթագի պատգամավոր, Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբի նախագահ Սառա Վագենքնեխթը այս առթիվ խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահին: Վագենքնեխթը Էրդողանին անվանել է «շանտաժիստ» և «ահաբեկչության հայր»:  Խոսելով Թուրքիայի նախագահի մասին՝ գերմանացի պատգամավորը մասնավորապես ասել է . […]

Տիմոշենկոյի կոշիկները․ Ուկրաինայի ամենաքննարկվող թեման վերջին օրերին /վիդեո/

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն օրերս հանդիպել է Խերսոն քաղաքի բնակիչներին։ Հանդիպման ժամանակ նա նշել է, թե Ուկրաինային մի նոր Մայդան է սպասվում, քանի որ ներկայիս իշխանությունները երկիրը հասցրել են տնտեսական ծայրահեղ ծանր իրավիճակի։ Սակայն հավաքվածներին եւ համացանցի օգտատերերին ոչ թե Տիմոշենկոյի խոսքերն են գրավել, այլ կոշիկները, որոնցով Տիմոշենկոն Խերսոնում հանդիպում էր անցկացնում։ Հայտնի բրենդի […]

Հրազենային վնասվածքով 35 ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հուլիսի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ջրվեժի տներից մեկում երիտասարդ բնակչի դին է հայտնաբերվել՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նախնական տեղեկություններով, 35-ամյա երիտասարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։ Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Մանրամասները պարզվում են։

Բացահայտվել է, թե ինչպես են փողերը տարել. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է ՀՀ կառավարության անցած նիստում վարչապետ Հովիկ Աբ­րահամյանը հանձնարարեց սոցփաթեթներից հանգստի բաղադրիչի գործունե­ությունը կասեցնել: Այդ ժամանակ հայ­տարարվեց, որ սոցփաթեթների այդ բա­ղադրիչի օգտագործման գործում ինչ-որ չարաշահումներ են հայտնաբերվել: «ժողովուրդ»-ի տեղեկություններով` մասնավորապես բացահայտվել է, որ բաց մրցույթով հաղթած մոտ 68 տուրիս­տական կազմակերպություն սոցփա­թեթների շրջանակներում կազմակեր­պել է պետական ծառայողների հանգիս­տը: Նրանք գումարը ստացել են պետբյուջեից, բայց […]

Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները օգոստոսին կհանդիպեն

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպում կունենան: Այդ մասին տեղեկացրել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը, գրում է Tass.ru-ն։ «Նման հանդիպում, անկասկած, կայանալու է: Այն ակնկալվում է օգոստոսի 8-ին»,- հայտարարել է նա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի