15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարը գողություններից տեղյակ չէ

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը  չի լսել Հայաստանում տեղի ունեցող գողությունների մասին: Այս մասին նա ընդգծեց Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում:

Լրագրողի  հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին հայտարարեց, թե պետք է վերացնել պրիմիտիվ գողությունը, կա արդյո՞ք այդ կամքը, նորանշանակ նախարարն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել: Վարչապետի նման հորդորը, նաև հանձնարությունը վերաբերվում էր ֆինանսների նախարությանը»:

Հարցին, թե Դուք եղել եք ֆինանսների փոխնախարար, գողության մասին չե՞ք իմացել, Վարդան Արամյանն արձագանքեց. «Ոչ, չեմ իմացել»:

Նորանշանակ նախարարը նշեց, որ մշակվելու է համակարգ, որպեսզ ԶԼՄ-ների հետ շփումն ավելի պարզեցվի:

«Ես այսօր հանձնարարություն եմ տալու, որպեսզի մենք ունենանք անպայման և լրատվական աշխարհի և հանրության հետ հաղորդակցության ձևաչափ: Մենք պետք ունենք ձևաչափ ձեզ հետ հաղորդակցվեու և ձեր միջոցով հանրության հետ հաորդակցվելու: Որովհետև պետական կառավարման մեջ ամենակարևորը դա ճիշտ հաղորդակցվելն է: Հիմա մենք պետք է ունենք այդ ճիշտ ձևաչափը: Գոյություն ունի նաև միջազգային փորձ, որ եթե դու քո մոտ չունես այդ հաղորդակցության ուղիները, նույնիսկ լավ ռոֆերմը կարող է գնալ ձախողման»,- նկատեց Վարդան Արամյանըև:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ