Եվրոպան կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մահապատժի վերականգնման մասին հայտարարությանը: Թուրքական «Aksam» թերթը հիշեցնում է, որ Էրդողանն ասել էր, թե երկրում մահապատիժը վերականգնելու որոշումը կայացնելու են ժողովուրդը և մեջլիսը: ԵԽ նախագահ Շուլցը զգուշացրել է, որ Թուրքիան մահապատիժը վերականգնելու դեպքում կհատի կարմիր գիծը: Ըստ Շուլցի` կդադարեցվեն Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները: […]





































