Վարչապետն ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին: 2015 թ. սկսած՝ այս բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տեխնիկական աջակցությամբ մեր երկիր են ժամանում շուրջ հինգ տասնյակ բարձրակարգ բուժմասնագետներ (այդ թվում՝ նաև սփյուռքահայեր), ովքեր անվճար բժշկական ծառայություններ են մատուցում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցում: Կառավարության ղեկավարը […]





































