27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի ռազմական բյուջեն չի ավելացել

2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը ներկայացրեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզակացությունը՝ բյուջեի նախագծի վերաբերյալ: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք չի կարծում, որ հատուկ օրենքով կարգավորեն և ամեն տարի պարտավորեցնեն Կառավարությանը, որ բյուջեի թվի իքս տոկոսը՝ 1-2%, ուղղել հայրենական ռազմարդյունաբերությունից գնումներ իրակացնելու համար և որոշ տոկոս էլ՝ տեխնոլոգիական մշակման համար:

Պատգամավորը նաև նկատեց, թե այսօր հրապաակում կար, որ չնայած Ադրբեջանի բյուջեի կրճատումներին, որոշում է կայացվել 63%-ով ավելացնել ռազական բյուջեն: Փաշինյանը նաև նշեց, թե Ադրբեջանը պատրաստվում է հակահրթիռային պաշտպանության հրթռներ գնել Իսրայելից: «Որը ենթադրաբար նրանց պատասխանն է ՀՀ սեպտեմբերի 21-ի շքերթի Իսկանդերների ցուցադրությանը»,-ասաց նա:

Կորյուն Նահապետյանը հետաքրքիր առաջարկ որակեց պատգամավորի առաջարկը և ասաց, որ կարելի է քննարկման առարկա  դարձնել: Ռազմարդյունաբերության մասով Նահապետյանն ընդգծեց, որ ոլորտը դեռևս խնդիրներ ունի կայացման համար, բայց իրենց այցը ռազմարդյունաբերական կառույցներ ցույց է տվել, որ մեծ խանդավառություն կա: «Հատկապես վերջին ցուցադրությունը բավական հուսադրող է, ես լավ հեռանկար եմ տեսնում ոլորտի զարգացման համար, պետք է լինի պատշաճ քաղաքականություն»:

Ըստ պատգամավորի՝  մտահոգություներ կան օրենսդրական դաշտում ռազմական ոլորտի գնումների թափանցիկության համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազական բյուջեին, ապա ըստ հանձնաժողովի նախագահի՝ ուշադիր հետևում են տարբեր աղբյուրներին և եկել են եզրակացության, որ նախորդ տարվա համեմատ ռազմական բյուջեի ավելացում չկա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ