03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է 2020-22 թթ.-ին, իր քարտեզներով ադրբեջանական են․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է 2020-22 թթ.-ին, իր քարտեզներով ադրբեջանական են: Հասկանալի է, որ դրանք միայն կեղծ քարտեզներով կարող են որպես Ադրբեջան նշված լինել: Ադրբեջանական մոտեցումը նոր չէ, սակայն սա ցույց է տալիս, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի […]

Ներողություն խնդրեք Սերժ Սարգսյանից եւ հայ ժողովրդից՝ 2018-ին անխղճորեն խաբելու համար

Սերժ Սարգսյանից և ողջ ժողովրդից ներողություն խնդրեք Դատախազությունը միջնորդել է սոլարկայի թանկ գնման գործով Սերժ Սարգսյանի դեմ հարուցված մեղադրանքը կարճել՝ վաղեմության ժամկետի հիմքով։ Նախկինում էլ գիտեին, որ այդ գործով վաղեմության ժամկետն անցել է, սակայն դատական շոուն պետք է շարունակվեր։ 10 տարի երկրի նախագահ աշխատած , 25 տարի անընդմեջ ամենաբարձր պաշտոններ վարած Սերժ Սարգսյանի դեմ թավշիստ […]

Ինչու կամ ուր է շտապում Փաշինյանը

ՀՀ բյուջեյից մեծ գումարներ են ծախսվել հայ֊թուրքական սահմանային Մարգարա անցակետում մաքսատուն կառուցելու համար, փոխարենը զրո աշխատանքներ թուրքական կողմից։ Մինչդեռ, եթե կա հստակ պայմանավորվածություն սահմանը բացելու, ապա տրամաբանական էր նաև շինաշխատանքները թուրքիայի կողմից, հետևաբար կամ փաշինյանը բացարձակ չի տիրապետում բանակցություններին և իրավիճակին, կամ հերթական հավատարմության և պատրաստակամության ուխտն է կատարում դեպքերից առաջ անցնելով, մի բան հստակ […]

Փաշինյանի հեծանիվը 5 տարի հետո /Տեսանյութ/

ԶԼՄ-ները անդրադարձել են Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյանը, մեկնաբանելով, թե Փաշինյանի հեծանիվը, որով վերջինս 2018թ.-ի իշխանափոխության առաջին օրերին աշխատանքի էր գնում, 5 տարի անց դարձավ 20 ավտոմեքենայից բաղկացած շարասյուն:

Հայաստանը կորցնում է: Նոր տարում տարածաշրջանն անհանգիստ կլինի

Ukraina.ru-ն գրում է, որ ակնհայտ է, որ Հայաստանն ընթացիկ տարին ավարտում է մի իրավիճակում, որը բնութագրվում է Ռուսաստանի հետ փոխգործակցության ընդհանուր նվազմամբ և արևմտյան երկրների՝ առաջին հերթին Ֆրանսիայի տեսքով նոր հովանավորներ գտնելու փորձերով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ նոր բախման վտանգը չի վերացել, չնայած խաղաղության պայմանագրի վաղաժամ կնքման հնարավորության մասին Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններին։ Բաքուն, […]

Կա´մ Հայաստանը գնալու է նոր տարածքների հանձնման ճանապարհով կա´մ Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու

Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանից օկուպացրել է 2020-22 թթ.-ին, իր քարտեզներով ադրբեջանական են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Հասկանալի է, որ դրանք միայն կեղծ քարտեզներով կարող են որպես Ադրբեջան նշված լինել: Ադրբեջանական մոտեցումը նոր չէ, սակայն սա ցույց է տալիս, […]

Ինձ չեք ահաբեկի։ Այսուհետև շատ ավելի խիստ եմ քննադատելու վարչապետ կոչեցյալին և նրա ստրուկներին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԻՆՁ ՉԵՔ ԱՀԱԲԵԿԻ Երեկ, «Առավոտը» տեղեկացրեց, որ վարչապետ կոչեցյալը չի բավարարվել սեպտեմբերի 19-ի գրառման համար հարուցված գործով իմ դեմ առաջադրված մեղադրանքով և հանձնարարել է իր գրպանային ԱԱԾ-ին նոր գործեր պեղել և գտնել: Նոր քրեական գործն առնչվում է սեպտեմբերի 20-ի գրառումներին։ Ինչպես նախորդ քրեական գործի դեպքում, այս անգամ նույնպես հայտարարում եմ, […]

Ուզում են փոխել Սահմանադրությունը. /Տեսանյութ/

Reuters-ի փոխանցմամբ՝ չիլիացիները կրկին գնում են ընտրությունների, որպեսզի որոշեն՝ պե՞տք է փոխել իրենց սահմանադրությունը: Նշենք, որ գործող սահմանադրությունը գրվել է դեռ Ավգուստո Պինոչետի բռնապետության ժամանակներում: Արդեն երկրորդ անգամն է, երբ Չիլիում քվեարկություն է անցկացվում սահմանադրությունը փոխելու հարցով:Սահմանադրության նախագիծն այժմ դրվել է քվեարկության և համարվում է, որ այն ավելի պահպանողական և շուկայական ուղղվածություն ունի, քան 1980 […]

Ռուսաստանը կամ ինքնաբավ ինքնիշխան տերություն է լինելու, կամ ընդհանրապես գոյություն չի ունենա. Պուտին /Տեսանյութ/

«Московский Комсомолец»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում, հայտարարել է, որ երկիրը կանգնած է պատմական մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են բոլոր հայրենասեր ուժերի համախմբումը: «Մենք պետք է Ռուսաստանի ժողովրդի հետ պաշտպանենք երկրի ինքնիշխանությունը, ամրապնդենք նրա զարգացումը և աշխատենք ի շահ հասարակության»,- ասել է Պուտինը։ Նա նշել է, որ Ռուսաստանը չի […]

1991-2018թթ. ՀՀ Ոսկեդարն էր, որը չգնահատեցինք …երեւի դրա համար էլ պատժվեցինք ազգովի․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժի ժամանակ չգիտակցեցինք մեր հաղթանակած լինելը, իսկ Նիկոլի ժամանակ չենք գիտակցում պետականության կորստի վտանգը։ Սերժի ժամանակ Ալիեւին ճնշում էին ճանաչել Արցախի անկախությունը,իսկ Նիկոլի ժամանակ՝ Ալիեւը գրավել է Արցախը։ Սերժը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» էր ուղարկում Թուրքիայի պահանջները,իսկ Նիկոլի ժամանակ՝ Հայաստանը դառնում է թուրքական վիլայեթ։ Սերժի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի