26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ տարաբնույթ հարվածները մի քանի հիմնական նպատակներ են հետապնդում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ տարաբնույթ հարվածները մի քանի հիմնական նպատակներ են հետապնդում և դրանք իրականացվում են մեկ կենտրոնից:

Չնայած այդ հարձակումներում տարբեր խմբեր, գործիքներ են կիրառվում, այնուամենայնիվ դրանք բոլորը ընդհանուր նպատակների են ծառայում:
Եկեղեցու նկատմամբ հարվածների առաջին պատճառն այն է, որ նա օրվա պետականաքանդ իշխանության պայմաններում, առավել ընդգծված ստանձնել է պետության և պետականության պաշտպանության գործառույթ:

Երկրորդ, Մայր Աթոռն Արցախն անցյալ չի համարում, Արցախի էջը փակված չի
համարում և ամենակարևորը` հանուն Արցախի պայքարն ավարտված չի համարում:
Երրորդ, Հայոց Եկեղեցին դարեր շարունակ ազգի հավիտենականությունը պաշտպանող կարևոր համակարգ է եղել և հայերի համար տարբեր հարվածներից պաշտպանող իմունային ինստիտուտ, որն իր վրա է վերցրել ազգի ու պետականության ուղղությամբ եկող հարվածները:
Ստեղծված իրավիճակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անշուշտ չի ընկրկի, սակայն նրանից միակ սպասումը դա չէ:

Մայր Աթոռը մեր բոլորի սատարմամբ ու մասնակցությամբ պետք է ընդլայնի իր ազդեցությունն ու խոսքը հնարավոր բոլոր ուղղություններով` կանխելու մեր երկրի դեմ իրականացվող ներքին և արտաքին ոտնձգությունները` որքան որ նրա հավաքական ուժն ու հնարավորությունն առավելագույն իրացմամբ թույլ կտան» :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ