26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեդալ ու ցնցուղ ստացող նախարարնե՜ր, բոլորդ փուռն եք գնալու, Փաշինյանն ընկեր չունի. Հայկ Մամիջանյան

Փաշինյանը սարսափում է Արմեն Աշոտյանից, ամեն ինչ անում է, որ մնա անազատության մեջ, երեք ամսով կալանքի երկարաձգումը ոչ թե դատարանի, այլ Փաշինյանի որոշումն է։ Աշոտյանը քաղաքական կշիռ ունի, կապեր ունի Եվրոպայում, ուզում են ասել՝ այնքան ենք «հաբրգել», որ ԵԺԿ-ի հայտարարությունները հաշվի չենք առնում։ Մամիկոն Ասլանյանի գործով էլ ուզում են դաս տալ մնացած ՏԻՄ-երին, որ ՔՊ-ին հաղթել հնարավոր չէ, ով հաղթի՝ հայտնվելու է ճաղերի հետևում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով օրերս տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ Մամիջանյանն ասաց, որ դա պետք է ազդակ լինի մյուս նախարարներին․ «Փաշինյանը բոլորին է «փուռը տալու», ովքեր ուրախ -ուրախ հերթ են կանգնել մեդալեր ստանալու, մեկը՝ մեդալ, մյուսը՝ ցնցուղ, թող իրենց շուրջը նայեն՝ քանի նրան ծառայած քաղաքական գործիչ, դիվանագետ, դատախազ ու զինվորական է ճաղերի հետևում, նա բոլորին է «փուռը տալու», ինքը ընկեր չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

24news.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ