25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի կատարած աշխատանքի և վարած քաղաքականության արդյունքն էր,այն որ Հայաստանը միակ պետությունն էր ՌԴ-ից բացի, որ ուներ «Իսկանդեր-Է» . Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասի պատճառով». Գարեգին Նժդեհ

Մեզ հարկավոր էր գտնել հայի ապրելու բանաձևը, յուրացնել հաղթելու դասը, այլապես վերջնական և անդառնալիորեն կկորցնեինք երկիրը։
1988թ-ին հայը ոտքի ելավ` պաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները և միավորեց համայն հայությանը մեկ գաղափարի շուրջ` հայը պետք է ապրի իր սեփական հողում՝ ազատ ու անկախ, շենացնի իր պապերի երկիրը և կերտի սերունդների ապագան:

Արցախյան պատերազմը կոտրեց ստրկամտության կարծրատիպերն ու կաղապարները. մենք սկսեցինք ուղղել մեր նախորդների սխալները, շտկել կորացած մեր մեջքը և ազատագրել տարածքները: Սա հոգեբանական լրջագույն հեղաբեկում էր, երբ հայ ազգն իրեն զգում էր որպես երկրի և քաղաքակրթության տեր: Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների հետ կատարեց պատմական այս առաքելությունը։ Սերժ Սարգսյանի,նրա մարտական ընկերների շնորհիվ ունեցանք այն, ինչը չունեինք դար ու դարեր: Ունեցանք Բանակ: Ունեցանք հայրենիքի զինվոր: Հայոց բանակը մեր երեկն է, մեր այսօրը, մեր վաղվա օրը, մեր հարատևության առհավատչյան, մեր լինելիության երաշխիքը:
Վերջապես կայացել էինք ու ունեինք ազգային գաղափարախոսություն։ Ազգային գաղափարախոսություն, որը կդառնար մեր կյանքը կազմակերպելու օրենքը, որը կդրվեր կրթադաստիարակչական ծրագրերի հիմքում։
Առաջնորդվելով ագգային-պետական մտածողութ­յամբ, բանիմացությամբ, անձնական անշահախնդրությամբ, ցուցաբերելով բացառիկ կազմակերպչական տաղանդ ու հետևողականություն, իր արդյունավետ գործու­նեությամբ Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել երկրի կայունությունը,անվտանգությունը,նրանում իրավակարգի հաստատումն ու ամրապնդումը և այդ կերպ մեծա­պես նպաստեց նորաստեղծ պետականության ամրապնդման գոր­ծին:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կատարած աշխատանքի և վարած քաղաքականության արդյունքն էր,այն որ Հայաստանը միակ պետությունն էր ՌԴ-ից բացի, որ ուներ «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգ։

Նրա վարած քաղաքականության արդյունքում էր,որ մենք ունեինք և’ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և’ «Տոչկա-Ու»-ով, և’ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ և այլ ժամանակակից զինատեսակներով։
Ստացել ենք 50.000 տոննա ռազմական օժանդակություն` Հայկական բանակի զինանոցը համալրելու համար։ Բացի այդ կնքվել է 100 միլիոն և 150 միլիոն դոլլարի պայմանագիր։ Պետք է արձանագրել, որ նիկոլի կառավարման ընթացքում նրան անգամ զենք չեն վաճառել։
Վերոնշյալը շատ փոքր մասն է այն զինտեխնիկայի և սպառազինության, որ Հայաստանը ձեռք է բերել 2008-2018 թվականների ընթացքում: Այս ամենի գործնական ապացույցը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որում հայկակամ կողմը ջախջախիչ հաղթանակ տարավ և’ ռազմի դաշտում, և’դիվանագիտական դաշտում։

Բոլորս հիշում ենք 2016 թ-ի հոկտեմբեր ամսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտնի ելույթը այն մասին, թե նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը».:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ