27 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր հրաժարական. Ժամանակ

Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրւսհամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները։ Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել։ Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվարթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից։ […]

Սեյրան Օհանյանը հասկացել է. Հայկական Ժամանակ

Մեր տեղեկություններով` պաշապանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին։ Սեյրան Օհանյանը հասկացել Է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով իր շուրջ համախմբված դաշինքը թուլանում է։ Եվ նա Արթուր Բաղդասարյանին առաջարկել է ավելի ընդլայնված դաշինքով հանդես գալ։ Քանի որ Սեյրան Օհանյանը դեռ գրասենյակ կամ ներկայացուցիչ […]

Ուր կգնան «Ծաղիկ Ռուբոն» ու «Շերիֆը»

ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ Գրիգոր Գրիգորյանը /«Շերիֆ»/ դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու մասին: Հարկ է նշել, որ շաբաթ օրն էլ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը /«Ծաղիկ Ռուբո»/։ Նշենք նաեւ, որ քաղաքական կուլիսներում քննարկվում է վերջիններիս՝ ՀՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը:

Մեծ փողեր են «ֆռալու»

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վստահ է՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին բավականին մեծ գումարներն են ծախսվելու, և դա, բնականաբար, վատ անդրադարձ կունենա  երկրի տնտեսության վրա: «Մյուս կողմից էլ պետք է ասել՝  տպավորությունն  այնպիսին է, ասես բոլորն ուզում են քաղաքականությամբ զբաղվել կամ շնչահեղձ եղած՝ ուզում են պատգամավոր դառնալ: Իսկապես, շատերն են ուզում դառնալ պատգամավոր: Ու նրանց մեջ կան փողատերեր: […]

Հովիկ Աբրահամյանն ունի 2 տարբերակ

ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ՀՀԿ-ից առանցքային որոշ դեմքերի հեռացումը պայմանավորում է հետևյալով. «Իրենք հայտարարել էին, որ փոփոխությունների են գնում, դեմքեր են փոխում, որպեսզի տպավորություն թողնեն, թե ինչ-որ բան են անում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Այդ մարդիկ, ովքեր հեռացել են ՀՀԿ-ից,  ըստ քաղաքագետի` հասկացել են, որ իրենց ծառայությունները պետք չեն տվյալ պահին, ու այդ պատճառով […]

Ոչինչ որ առարկայական չի

Մոտավորապես չորս ամիս է, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարում է: Տնտեսագիտույան դոկտոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ այս ժամանակահատվածը կարճ էր, և տեսականորեն հնարավոր չէր մեծ հաջողություններ գրանցել, և տնտեսությունը դուրս բերել այս աղետալի վիճակից: «Վարչապետի հանձնարարականները,  ուղղվածությունը դրական են, անշուշտ, բայց առարկայական ոչինչ չկա:  Այնպիսի մեծ համակարգերի կտրվածքով, ինչպիսին պետությունն է, տնտեսությունը, որը իսկապես բազմաշերտ է, […]

Հարգում է որոշումները

Henaran.am-ը Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանից հետաքրքրվել է, թե արդյոք ինքն էլ է առաջադրվելու ռեյտինգային համակարգով, ինչպես է վերաբերում ՀՀԿ-ից արտահոսքին: -Պարո՛ն Դարբինյան, դուք այլևս քաղաքապետ չեք, և ապագայում էլ խորհրդարանական ընտրություններն են: Հնարավո՞ր է` Ձեզ տեսնենք ՀՀԿ-ի ցուցակում: -Ես ոչ մի անգամ պատգամավորի թեկնածուի համար չեմ առաջադրվել, ընդհանրապես դա  իմ հայացքներից դուրս է, […]

Եթե որոշեն, որ ես պետք է առաջադրվեմ, անպայման կառաջադրվեմ. Վահե Հակոբյան

Ազգային ժողովի հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահե Հակոբյանը սկզբունքորեն դեմ չէ Հանրապետական կուսակցությունից, որի անդամ է, առաջադրվել պատգամավոր՝ ինչպես համամասնական, այնպես էլ ռեյտինգային ընտրակարգով, եթե նման առաջարկ լինի: «Կուսակցության որոշում, քաղաքական որոշում պետք է լինի։ Եթե որոշեն, որ ես պետք է առաջադրվեմ, անպայման կառաջադրվեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վ. […]

Վաղինակ Շուշանյանը կառաջադրվի թիվ 9 ընտրատարածքում

Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին վերջինս տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով. «Երկար քննարկումներից ու վերլուծություններից հետո, ընդհանուր հայտարարի գալով, որոշեցի ընդունել Ազատ Դեմոկրատներ կուսակցության առաջարկը` առաջադրել պատգամավորական թեկնածությունս թիվ 9 ընտրատարածքում»:

«Լուրջ խմորումներ են տեղի ունենում»

«Մի քանի օր է, ինչ Սիրիայի հյուսիս-արևմուտքում լուրջ խմորումներ են տեղի ունենում ընդդիմադիր ճամբարում: Ձևավորվել են երկու հակադիր ճակատներ, որոնց միջև կատաղի բախումներ են նկատվում, հատկապես Իդլիբ նահանգում: Առաջին ճակատը կոչվում է Թահրիր ալ-Շամ, որը ձևավորվեց ալ-Կաիդան ներկայացնող Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամի հիմքի վրա: Այս ճակատը գնալով ընդլայնվում է և այս պահին իր մեջ ներառում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի