11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ծառուկյանը հաստատ կվերադառնա»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը համաձայն չէ այն պնդմանը, թե ժողովուրդը ցանկանում է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա մեծ քաղաքականություն: «Հասարակության մի փոքրիկ մասի կողմից, գուցե, պահանջված է նրա վերադարձը, բայց ասել, որ հասարակությունը ուզում է՝ Ծառուկյանը վերադառնա… Չեմ կարծում, որ այդպես է: Նա քաղաքականության մեջ չի փայլել: Բայց, միաժամանակ, պետք է արձանագրենք ՝ Ծառուկյանը […]

ՀՀԿ-ի հետ կհամագործակցի՞ Մարտուն Գրիգորյանը

«Ես պատրաստվում եմ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, իսկ թե կոնկրետ որ ցուցակով, որ քաղաքական ուժի հետ, այդ առումով իմ թիմն աշխատանք է տանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն տեսնում է հաջորդ գումարման Ազգային ժողովում: Նշենք, որ պատգամավորը դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Այնպես չէ, որ […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Ա Նավթի WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0.12%-ով՝ կազմելով մեկ բարելը 49.78 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսների գինը՝ մատակարմամբ, աճել է 0.16%-ով եւ կազմել 50.55 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է Թուրքիայի համար․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալը ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար «արնահոսող վերք» է Թուրքիայի և Ադրբեջանի համար: Նա,  անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը,  նշել է, որ չնայած վերջինիս ջանքերին, հակամարտությունը մինչև հիմա լուծում չի ստանում: […]

«Արցախի միջազգային ճանաչումը մեր գերակա խնդիրն է». Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպմանը կողմերը կարեւորել են երկու հայկական խորհրդարանների միջեւ ակտիվ շփումների անհրաժեշտությունը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ բոլոր հայ խորհրդարանականների աշխատանքի հիմքում ընկած է […]

Վարչապետ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին. պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահը

Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախագահ Լուկաշենկոն իր խոսքում նշել է, որ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը լավ հարթակ են անդամ պետությունների միջև երկխոսության կայացման, ինչպես նաև՝ ինտեգրացիոն գործընթացներն առաջ մղման առումով: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ […]

Կողմերն իրենք պետք է համաձայնության գան․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելու մասին հայտարարությանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով փոխզիջումը հնարավոր է, և տարածաշրջանը կարող է ինքնավար հանրապետություն դառնալ: Զախարովան մասնավորապես ասել է․ «Այստեղ […]

Խախտումները ու բռնությունները գտնվում են խայտառակ վիճակում.իրավապաշտպան/վիդեո/

«Այսօր Հայաստանի հանրապետությունում մարդիկ հակված են հավատալ, որ սոցիալական անարդարությունը և բռնությունների աճը պայմանավորված է քաղաքացիների անհանդուրժողականության գործոնով, բայց պետք է տեսնել, թե քաղաքացիների անհանդուրժողականության գործոնը որտեղից է գալիս: Բացահայտ կերպով խախտումները ու բռնությունները գտնվում են խայտառակ վիճակում»,-այսօր՝ հոկտեմբերի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Մակարյանը ընդգծեց, որ մարդկային […]

«Ընդդիմությունը չի ուզում, որ նոր վարչապետը հաջողություն ունենա»

«Վարչապետն այնպիսի  քայլեր է առաջարկում, որոնք ողջունելի են ու շատերս կուզենք, որն դրանք իրականանան, սակայն չեմ բացառում, որ հակառակը ցանկացողներ էլ կլինեն, որպեսզի իրենք վնասներ չկրեն»,-այսօր մամուլի ասուլիս ժամանակ այս մասին նշեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: վերջինս շեշտեց՝ ակնհայտ է՝ ընդդիմությունն էլ չի ուզում, որ նոր վարչապետը հաջողություն ունենա, քանի որ այդ դեպքում իշխանությունների վարկանիշը կբարձրանա, […]

«Մենք պետք է ապահովենք տնտեսական աճ»

ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը համոզված է՝ բյուջեի դիֆիցիտը հաջորդ տարի ավելի քիչ կլինի, քան այս տարի: Այդ մասին վերջինս ասաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Որոշակիորեն նվազ կլինեն եկամուտներն ու ծախսերը, քան նախատեսված են այս տարվա համար»,-ասաց նա: Ստեղծված իրավիճակում ԱԺ Ֆինանսավարկային  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարևորում է ծրագրերին տրվող կոշտ գնահատականները: «Պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի