02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դոնալդ Թրամփն ու Քանյե Ուեսթը հանդիպել են /վիդեո/

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին ստիպել է խոսել իր մասին։ Հայտնի է դարձել, որ ռեփերը մեկնել է Նյու Յորք ու այնտեղ հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում եւ 15 րոպե է տեւել, ինչից հետո նրանք միասին դուրս են եկել նախասրահ, որտեղ բազմաթիվ լրագրողներ էին հավաքվել։ Քանյեն, ինչպես […]

«Իրականում երկու քաղաքակրթությունների դիմակայություն է»

«Իսլամական Պետություն ռազմաքաղաքական կառույցն իրականում վերազգային ֆինանսական կենտրոնների կողմից ստեղծված հերթական բիզնես նախագիծն է, որի գաղափարախոսական եզրույթը նոր աշխարհակարգի սահմանման նեոստրկատիրական դոկտրինալ հիմունքների իրագործումն է: Տվյալ տրանսազգային խմբերի ռազմավարական հայեցակարգը կայանում է կառավարելի քաոսի միջոցով ֆինանսական կապիտալի դիկտատուրայի հաստատումը տարբեր երկրներում և տարածաշրջաններում, որն ուղեկցվում է ազգային-պետական կառույցների փլուզումով և էտնոռասսայակն միավորների բնաջնջմամբ: Սիրիական բանակի […]

Մենք միշտ բաց ենք և պատրաստ աջակցել ձեզ. Վարչապետը հանդիպել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է լսել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերը և այն, թե ինչ կերպ կառավարությունը կարող է աջակցություն ցուցաբերել նրանց: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների սոցիալ-տնտեսական վիճակին, համայնքային […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Նախագահը շնորհավորել է դեսպան Վիսկոնտիին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ դիվանագիտական կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության միջնորդական ջանքերը հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով […]

Վարչապետը հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին՝ լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար: Խոշոր հարկատուները, խոսելով  իրենց հուզող խնդիրներից, բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, մաքսազերծման ժամկետների կրճատմանը, մրցակցային դաշտին վերաբերող […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվեց Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն և բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության: «Մեր երկրներին միավորում են հնամյա ամուր կապերը՝ խարսխված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում կայացած մեր անկեղծ […]

«Ինձ համար հսկայական նշանակություն ունի հիվանդության կանխումը» (վիդեո)

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը քաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոց չէ. «Կարծում եմ՝ բերվել է այն ժամանակ, երբ այդ ուղղությամբ աշխատանքները արդեն նախագծին տվել են վերջնական տեսք: Նախագիծը չի ներկայացվում ինքնին միայն որպես քաղաքական դիվիդենտ հավաքելու գործիք: Նախագիծը ներկայացվում է համակարգային փոփոխությունների մեջ»,- այսօր Ազգային ժոովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ […]

Փոխվել է կուսակցություններին տրամադրվող գումարների չափը

Օրենսդիր մարմինը քննարկում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկումը, որի հիմնական զեկուցողն է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նախ տեղեկացրեց, որ օրենքը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում և բավականին լավ գնահատականի է արժանացել՝ հաշվի առնելով այն, որ նախագիծը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում արվել են մի շարք փոփոխություններ: Օրինակ՝ առաջարկվել էր, […]

«Կարող է ասեն՝ հարիֆի մեկն է էլի, այդքան աշխատեց, մի բան չունի» (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համարում է, որ ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը ներքաղաքական ու հասարակական օրակարգային հարց է: «Անկախ նրանից սա իշխանությունն է ներկայացնում, ընդդիմությունն է ներկայացրել պահանջը, փաստն այն է, որ Կառավարությունը և իշխանությունը, որի պատասխանատուն ՀՀԿ-ն է նախևառաջ ունի քաղաքական կամք, համարձակություն գնալու այս քայլին և պայքարել ապօրինի հարստացման դեմ: Բնական է, որ այս կարևորագույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված