25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսքան բաների համար պատասխան չտված` 1 վայրկյանում չեն դառնում ընդդիմադիր ուժ. Թամար Հովհաննիսյան (տեսանյութ)

«Կա ՀՀԿ, կան նրանց դաշնակից ուժեր և նրանցից բացի կան մի քանի կուսակցություններ և դաշինքներ, որ հավակնում են ներկայանալ որպես ընդդիմություն նրանց: Մեր կեցվածքն առաջին օրվանից հստակ է եղել, մենք այս ռեժիմի օրոք ընտրությունները համարում ենք խեղկատակություն և ֆարս, մենք կոչ ենք անում դաշինքներին, կուսակցություններին, կազմակերպություններին, որ ներկայանում են որպես այլընտրանք, մենք նրանց ունենք 4 հարց, և եթե իրենց նպատակը պարզապես տեղեր գրավելը չէ ր իշխանության ճաշասեղանից իրենց պատառներն ունենալը, եթե ամենայն ազնվությամբ իրենք ձգտում են մեր երկրում իրավիճակ փոխել, պիտի ճիշտ գնահատական տան այդ 4 հարցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Այդ 4 հարցերն են`ճշգրիտ գնահատական տալ ներկա համակարգին, ներկա ռեժիմին, հստակ պատասխանել, թե կողմ են, թե ոչ Արցախի հանձնմանը, հստակ խոսեն Հայաստանի ինքնիշխանության ապագաղութացման մասին և ՀՀ-ում բոլոր քաղբանտարկյալների վերաբերյալ հստակ հայտարարություն անեն:

«Այս դիրքորոշումից է կախված մեր գնահատականն իրենց նկատմամբ»,-շեշտեց Ա. Ենիգոմշյանը: Նա ընդգծեց, որ եթե որևէ մի ուժ միայն այս հարցերին մեկին կամ թեկուզ կեսին է անդրադառնում, իրենք չեն կարող դրան հավատալ ու աջակցել: «Մեկի նկատմամբ կիսատ կամ ամբողջական դիիքրոոշումը մեզ կամ մեր ժողովրդին չի բավարարի, իսկ եթե նրանք 4-ին էլ ընդունելի դիրքրոշումներ ցուցաբերեն, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մենք խիստ կգնահատենք այդ դիրքորոշումն ու այդ ժամանակ կներկայացնենք մեր տեսակետը»,-նկատեց նա` հավելելով, որ դա պիտի տվյալ քաղաքական ուժի սկզբունքը լինի, այլ ոչ թե գոհացնելու համար հայտարարությամբ հանդես գան:

Դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանն էլ է կիսում այս մոտեցումները: Իսկ հարցին, թե Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ է հայտարարում, որ քաղաքական բանտարկյալներ կան երկրում, ընդունելի է դա արդյոք, Թ. Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ես իմ տպավորություններով կամ կարծիքով չեմ հենվում երբեք ասված բառերի վրա, որովհետև բառերը շատ խաբուսիկ բաներ են, այս պահի դրությամբ կարող են ասել այլ բառեր, հետո էլ այլ գործողություններ արվեն կամ նախօրոք արված լինեն: Մենք այդքան ժամանակ ու ռեսուրսներ չունենք, որ մարդկանց ինչ-որ փոփոխված տեսակետներին սպասենք, տեսնենք՝ ինչ ցույց կտան հետո: Միայն ասելով չի, ինչ են եղել նրա գործողությունները մինչ այդ»:

Նա ընդգծեց, որ այն, որ ՀՀԿ-ի համապետական ցուցակը գլխավորում է ներկայիս պաշտպանության նախարարը, իսկ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքը` նախկին նախարար Սեյրան Օհանյանն, իր մեջ կասկած է առաջացնում, որ քվեներ բերող հիմնական մասը եղել և մնում է բանակը, զինվորը, ինչն ամենևին էլ դուրեկան չէ:

«Մարդը 10 տարի եղել է  ՊՆ, բանակն ի՞նչ վիճակի է հասել, ո՞ւր էին գնում երեխաների հագուստը, սնունդը և այլն: Այսքան բաների համար պատասխան չտված` 1 վայրկյանում չեն դառնում ընդդիմադիր ուժ»,-եզրափակեց դերասանուհին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ