17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աբսուրդն էլ չափ ու սահման ունի. Ա. Ռուստամյան

«Ադրբեջանը բանակցային պրոցեսում հայտնվել է իր համար շատ անհարմար իրավիճակում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձմանը Ադրբեջանին: «Մասնավորապես այն, որ իրենց հայեցակարգը չեն կարողանում ճշտել, ի վերջո, Ղարաբաղի խնդիրը Ղարաբաղի հետ է , թե Հայաստանի հետ խնդիր է: Տեսնում են, որ մի տրամաբանությունը շարունակելով մտնում են […]

«Դաշնակցության» ցուցակները համարյա կազմված են

«Ցուցակներն արդեն համարյա կազմված են, կամբողջացվի, ժամանակ ունենք դեռևս: Ակնհայտ է, որ «Դանակցությունը» գնում է իր ցուցակով, որևէ դաշինքի մեջ չի մտնելու»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Աշխատում ենք ամբողջապես լրացնել բոլոր հնարավոր մաքսիմումները, անհրաժեշտ քանակն օգտագործել, միայն թաղային հեղինակությունների խնդիրը չի, մենք մեր թիմում գիտենք՝ մոտավորապես ով ինչպիսի ձայների ու […]

Փակագծերը կբացե՞ն

Ինչպես  տեղեկացրել ենք նախորդիվ, այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու  ԲՀԿ համագումարը: «Լինելու է հերթական համագումար.  փակագծերը բացելու ինչ-որ բան չկա: Ինչպես բոլոր տեղերում, հավանաբար, կլինի կուսակցության նախագահի ընտրություն: Անդրադարձ կլինի նաև կազմակերպչական, ծրագրային այլ խնդիրների: Իհարկե, կանդրադառնանք նաև առաջիկայում կայանալիք ընտրություններին», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Մեր […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել […]

Ադրբեջանը ձեռնոց է նետում Մինսկի խմբի համանախագահող երկրներին

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց: Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ապրիլյան ռազմական գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է: Պատասխան: Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Միջազգային […]

Ձախողվեց. Ժամանակ

««Ժառանգություն» կուսակցությունը անհաջողությամբ է ավարտել «Ելք» Դաշինքի հետ բանակցությունները և ներկայումս կենտրոնացել է միայն օհանյանական դաշինքի հետ բանակցությունների վրա։ Օրեր առաջ «Ելք» դաշինքի հետ բանակցությունները դեռ չսկսված վերջացել են։ Նշենք, որ «Ժառանգությունը» խորհրդի վերջին նիստում որոշում էր կայացրել ընտրություններին մասնակցել դաշինքով՝ կա՛մ «Ելք», կա՛մ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի գլխավորած դաշինքով։ Թեև այս որոշմանը դեմ է […]

Կղեկավարի՞. Հրապարակ

«Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել ՀՀԿ շտաբի պետի հարցում` ոչ ինձ, ոչ Կարեն Կարապետյանին, ոչ էլ «չորացող վտակներին»: ՀՀԿ-ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի նշանակվի: Հիմնական վերահսկողությունն իրականացնելու է ղեկավար օրգանը` Գործադիր մարմինը՝ «համատեղ ջանք» շրջանակում: Իրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը, որը «չի երեւալու»։ Նրա վերահսկողության տակ են գտնվելու հատկապես ռեյտինգայինները, որովհետեւ […]

Քննարկվել են Ֆրանկոֆոն պետությունների 17-րդ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում 2018 թվականին կազմակերպվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և մեր երկիրը երկու տարի ժամկետով ստանձնելու է այս խորոշագույն՝ 84 անդամ, ասոցացված  և դիտորդ երկրներ ու […]

Ո՞վ ում շահերի դոնորը կդառնա

Մամուլում լուրեր են շրջանառվում՝  հնարավոր է Օսկանյան-Օհանյան դաշինքը միանա «Ծառուկյան դաշինքին»: Անդրադառնալով սրան՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Քանի որ այդպիսի բանակցությունները փակ են լինում, դեռ ոչ մի բան չենք կարող հստակ ասել: Դա  եթե լինի, պիտի  փոխշահավետ լինի: Ես կարծում եմ՝  այդ հիմքի վրա լինի այդ համագործակցությունը, եթե լինի: […]

Բա որ Մանթաշյանցը մարտի ութին ծնված լինե՞ր.վարչապետը կատակեց

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց մարտի 3-ը նշել որպես «Գործարարի օր»: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց, որ այս օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվա մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակը: «Բա որ Մանթաշյանցը մարտի ութին ծնված լիներ», – կատակեց վարչապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի