Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։ Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարաթյուն, համաձայն որի, տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք […]





































