14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զեյնաբ Խանլարովան Ղարաբաղում պատերազմ սկսելու կոչ է արել

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովան Ղարաբաղում պատերազմ սկսելու կոչ է արել։

«Մեր հողերն օկուպացված են, և մինչեւ հիմա մենք մարդկային կորուստներ ենք կրում: Ուրեմն եկեք հետ գրավենք մեր հողերը, ինչի՞ն ենք սպասում»,- հայտարարել է նա Մեջլիսի նիստի ժամանակ, գրում է minval.az-ը:

«Միեւնույնն է, ամեն ամիս մեր զինվորները նահատակվում են: Ես արդեն 25 տարի է Միլլի մեջլիսի պատգամավոր եմ, և մենք միայն խոսում ենք»,- հայտարարել է նա։

Նա քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ ասելով․

«Մենք պետք է որևէ մեկից թույլտվությո՞ւն վերցնենք, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները։ Եթե իմ տան վրա հարձակվել են, ես որքա՞ն պետք է լռեմ»,- հայտարարել է Խանլարովան։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ